Ուկրաինայի փոխվարչապետը հրաժարական է տվել
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի փոխվարչապետ Վալերի Վոշեւսկին հայտարարել է հրաժարականի մասին, հայտնում է «112 Ուկրաինա»-ն։
Այդ որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ Օլեգ Լյաշկոյի «Արմատական կուսակցությունը» դուրս էր եկել իշխող կոալիցիայի կազմից եւ դարձել ընդդիմություն։ Վոշեւսկին փոխվարչապետի պաշտոնում նշանակվել էր «Արմատական կուսակցության» քվոտաներով։
«Կոալիցիայից դուրս գալը «Արմատական կուսակցություն» խմբակցության ընդհանուր որոշումն է եղել, եւ բոլորը պաշտպանել են այն։ Որպես հետեւանք՝ «Արմատական կուսակցությունը» չի կարող ներկայացված լինել կառավարությունում։ Դա ինձ համար նշանակում է, որ ես հրաժարական եմ տալիս»,- հայտարարել է Վոշեւսկին։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



