Կաթվածից հետո կանայք ավելի հաճախ են մահանում, քան տղամարդիկ
LIFENews.am-ը գրում է.
Կանայք տղամարդկանցից հազվադեպ են իրենց մոտ նկատում սրտային հիվանդությունների ախտանիշներ, քանի որ պարզապես չեն հասկանում, որ նույնպես գտնվում են ռիսկի խմբում, պարզել են ֆրանսիացի հետազոտողները Paris Cardiovascular Research Centre-ից: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծ մասը պարբերաբար հետազոտում է իր կուրծքը՝ շատ ավելի քիչ ուշադրություն դարձնելով զարկերակային ճնշմանը եւ խոլեստերինի մակարդակին, նշում են բժիշկները:
Հետազոտության մեջ նաեւ ներկայացված է, որ կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են մահանում կաթվածի բուժումից հետո: Ինչպես համարում են գիտնականները ՝ այս երեւույթը բացատրվում է նրանով, որ կանայք կաթված են տանում ավելի տարեց հասակում, քան տղամարդիկ, բացի դրանից հաճախ ՝ զուգահեռ տառապում են նաեւ շաքարախտով: Պատճառներից մեկն է այն է, որ կանայք ավելի հավազդեպ են անցնում անգիոպլաստիկա / արգելափակված կամ էլ նեղացած զարկերակների ընդկայնման բուժակարգ/ չնայած դա կարող է բացատրվել նաեւ տվյալ խնդրի նկատմամբ բժիշկների սխալ վերաբերմունքով:
Այս եզրակացությունները արվել են Փարիզում 11 420 հիվանդների դիտարկումների հիման վրա: Այդ հիվանդների մոտ սրտի աշխատանքը դադարել է ՝ ոչ հիվանդանոցային պայմաններում: Սրտի աշխատանքի դադարից հետո հիվանդանոց ողջ հասել է կանանց միայն 18 տոկոսը, մինչդեռ տղամարդկանց մոտ այս ցուցանիշը 26 տոկոս է: Ընդ որում բժիշկները անգիոպլաստիկա էին արել կանանց 26 տոկոսին, իսկ տղամարդկանց ՝ 36 տոկոսին:



