Դե Խեան կմնա «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալը» չի բողոքարկի
SPORTԻսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան եւս մեկ մրցաշրջան կանցկացնի «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը տեղափոխության գրանցումն ուշացրած Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է ապացուցել, որ Դե Խեայի տրանսֆերը հաստատող փաստթղթերը Լա Լիգա է ուղարկել տրանսֆերային պատուհանի փակվելուց մեկ րոպե առաջ, հաղորդում է Marca-ն։
Դե Խեան 2016թ. ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Իսպանացի դարպասապահի տեղափոխության գործարքում ներառված էր նաեւ «Ռեալի» կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այդ տրանսֆերը եւս չի կատարվել, Նավասը կարիերան կշարունակի Արքայական ակումբում։
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



