Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ դիրքորոշումը մնում է անփոփոխ. Բաքվում ԱՄՆ դեսպան
INTERNATIONAL NEWSԱդրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ դիրքորոշումը մնում է անփոփոխ։
Այդ մասին լրագրողների հետ զրույցում հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան. «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Նախորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ռուսաստանի արտգործնախարարի հետ քննարկել է հակամարտության կարգավորման հարցերը»։
Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների հետ համատեղ աշխատանքը, որպեսզի Հայաստանին ու Ադրբեջանին օգնի կարգավորել հակամարտությունը.
«Անհրաժեշտ է գտնել տարածաշրջանում յուրաքանչյուր մարդու կայունության ու բարօրության համար լուծումը»։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



