Նախագահությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցել է Ռուսաստանին
INTERNATIONAL NEWSՌուսաստանը սեպտեմբերի 1-ից կկատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահողի գործառույթները, ՌԴ նախագահությունը կտևի մինչև այս ամսվա վերջ. փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, «ՄԱԿ-ի ԱԽ-ում առաջիկա ամսում աշխատանքը կանցնի ինտենսիվ ռեժիմով»:
«Նախագահության ռուսական ամսվա կենտրոնական միջոցառումը կլինի խաղաղության և անվտանգության պահպանման, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիայում հակամարտությունների կարգավորման և ահաբեկչական վտանգի դեմ պայքարի թեմայով նախարարական բաց նիստը»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ այդ նիստը կկայանա սեպտեմբերի 30-ին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



