Ինչպես պատրաստել պասուց տոլմա
LIFEԱնհրաժեշտ է`
- թթու կաղամբ
- 2 բաժակ կարմիր լոբի
- 2 բաժակ սիսեռ
- 2 բաժակ ոսպ
- 2 բաժակ ձավար
- 500 գրամ տոմատ
- 500 գրամ բուսական յուղ
- 500 գրամ սոխ
- 1 փունջ մաղադանոս
- 1 փունջ համեմ
- աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը`
- Հինգ ժամով թրջել լոբին և սիսեռը: Առանձին կաթսաների մեջ եփել լոբին, ոսպը, սիսեռը, ապա խառնել իրար:
- Սոխը մաքրել, մանր կտրատել և տապակել բուսական յուղի մեջ: Ավելացնել ձավարը, տապակել ևս 5 րոպե:
- Ավելացնել լոբու զանգվածը, ապա 300 գրամ տոմատ:
- Կանաչեղենը լվանալ և մանր կտրատել: Ավելացնել աղ, պղպեղ, լավ խառնել, հանել կրակից: Թողնել, որ սառչի:
- Կաղամբի տերևները լվանալ սառը ջրով: Հիշեցնենք, որ պասուց տոլմայի համար անհրաժեշտ է թթու կաղամբ, բայց եթե չունեք, կարող եք պատրաստել սովորական կաղամբից` նախապես եռացնելով աղի ջրի մեջ մոտ 7-8 րոպե:
- Տերևների վրա լցնել միջուկն ու փաթաթել: Դնել կաթսայի մեջ, տոմատի մնացուկը խառնել 3 բաժակ ջրով և լցնել կաթսայի մեջ:
- Վերևից դնել ափսե և եփել մարմանդ կրակի վրա: Բարի ախորժակ:
1
IDBank’s Nor Nork branch has reopened
2
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
3
The Power of One Dram — to Mathemik NGO
4
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
5
Winter adventures continue at Myler: Idram&IDBank



