ԱՄՆ-ը Deutsche Bank-ին առաջարկել է 14 մլրդ դոլար տուգանք վճարել
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը կարծում Է, որ Deutsche Bank AG-ը պետք Է 14 միլիարդ դոլար վճարի մինչեւ 2008 թվականի վերջն ընկած շրջանում հիփոթեքային թղթերի գների մեքենայությունների գործով հայցերի կարգավորման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:   ;
Տուգանքի չափը, որը բարձր Էր շուկայի սպասումներից, նախնական Է, այն քննարկվել Է Գերմանիայի խոշորագույն բանկի եւ ԱՄՆ-ի կառավարության միջեւ սկսված բանակցությունների ընթացքում:
Այդ նորությունից հետո սեպեմբերի 15-ի երեկոյան ԱՄՆ-ում կայացած սակարկություններում Deutsche-ի բաժնետոմսերը 7,4 տոկոսով արժեզրկվել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



