ՆԱՏՕ-ին անդամակցելն Ուկրաինայի նպատակն է. Յացենյուկ
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ին անդամակցելն Ուկրաինայի գլխավոր խնդիրներից մեկն է։ Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ Օդեսայի ռազմական ակադեմիայում նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառման ընթացքում, տեղեկացնում է Euronews-ը։
«Մեր նպատակն է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին, որպեսզի Ուկրաինայի զինված ուժերն աշխարհի ամենաուժեղ հավաքական անվտանգության համակարգերից մեկի մաս դառնան»,-ասել է վարչապետը։
Յացենյուկը Գերագույն ռադայի կողմից 5 տարի առաջ ընդունված որոշումը՝ Ուկրաինան դաշինքների կազմում չներառելու վերաբերյալ, ռազմավարական սխալ է որակել։
«Աշխարհաքաղաքական սխալ, ես կասեի՝ հանցագործություն էր 2010 թվականին խորհրդարանի ընդունած այդ որոշումը»,-ասել է Յացենյուկը՝ հիշեցնելով, որ անցյալ տարի խորհրդարանը չեղարկել է այդ որոշումը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



