Եվրոպայի ուժեղագույն ֆուտբոլային առաջնություններում սկսվում է հերթական խաղային տուրը
SPORTԵվրոպայի ուժեղագույն ֆուտբոլային առաջնություններում սկսվում է հերթական խաղային տուրը:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ Անգլիայի առաջնության 5-րդ տուրը մեկնարկում է «Չելսի»-«Լիվերպուլ» դիմակայությամբ: Թիմերի մրցավեճն առաջնության 5-րդ տուրի և առհասարակ ամբողջ մրցաշրջանի ամենակենտրոնական խաղերից մեկն է: Յուրգեն Կլոպի «Լիվերպուլ»-ը նախորդ տուրում կարողացավ վստահ առավելությամբ՝ 4-1, հաղթել Անգլիայի առաջնության գործող չեմպիոն «Լեսթեր Սիթի»-ին և աստիճանաբար կարգավորում է գործերը մրցաշարային աղյուսակում: «Լիվերպուլ»-ն այս պահին ունի 7 միավոր և գտնվում է 7-րդ տեղում:
Ի տարբերություն մերսիսայդցիների` «Չելսի»-ն առաջնությունը հիանալի է սկսել: Առաջին 3 խաղում 3 հաղթանակ, և միայն 4-րդ տուրում ոչ-ոքի «Սուոնսի Սիթի»-ի հետ: Անտոնիո Կոնտեի թիմն ունի 10 միավոր և մրցաշարային աղյուսակում գտնվում է 2-րդ տեղում: Այս դիմակայությունը Կոնտեի համար առաջին լուրջ փորձությունն է Անգլիայի առաջնությունում: 2 գրանդ ակումբներն իրենց պատմության ընթացքում Անգլիայի առաջնություններում հանդիպել են 147 անգամ: «Լիվերպուլ»-ն իր ակտիվում ունի 66 հաղթանակ, «Չելսի»-ն կարողացել է հաղթել 49 անգամ, 32 խաղ ավարտվել է ոչ-ոք ի արդյունքով: Դիմակայություններում «Լիվերպուլ»-ը դարձել է 226 գոլի հեղինակ, իսկ «Չելսի»-ն աչքի է ընկել 201 անգամ: Թիմերի վերջին 2 խաղերն առաջնությունում ավելի հաջող են ընթացել «Լիվերպուլ»-ի համար:
Նախ դրսում հաղթանակ 1-3 հաշվով, այնուհետև ոչ-ոքի սեփական հարկի տակ՝ 1-1: Բուքմեյքերական ընկերությունները դիմակայությունում ֆավորիտ են համարում Լոնդոնի «Չելսի»-ին, որի հաղթանակի միջինացված գործակիցը հավասար է 2.18-ի: «Լիվերպուլ»-ի հաղթանակը գնահատվում է 3.8 գործակցով, իսկ ոչ-ոքին հավասար 3.6-ի: Մրցավեճը կսկսվի Երևանի ժամանակով ՝ 23:00-ին:
Խաղային օրը մեկական հանդիպում տեղի կունենա Իսպանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնություններում: Իսպանիայում «Բետիս»-ը մրցի «Գրանադա»-հետ, Գերմանիայում՝ «Քյոլն»-ը «Ֆրայբուրգ»-ի, Ֆրանսիայում՝«Կաեն»-ը՝ «Պարի սեն Ժերմեն»-ի և Իտալիայում՝ «Սամպտորիա»-ն «Միլան»-ի հետ: