Ադրբեջանի ՊՆ-ն, սադրանքի ավանդույթներին հավատարիմ, սպառնալիքներ է տարածում
SOCIETYԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը, սադրանքի լավագույն ավանդույթներին հավատարիմ, գնդակոծել է հայկական Բաղանիս գյուղը, ընդ որում՝ հայկական կողմին մեղադրելով հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։
«Ճակատում իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը։ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները համապատասխան միջոցներ կձեռնարկեն թշնամու նկատմամբ, եւ նրանց գործողություններն անպատասխան չեն մնա»,- ասված է Ադրբեջանի ՊՆ տարածած հայտարարության մեջ, որը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մեր Զինված ուժերը երբեք չեն կրակել բնակավայրերի, քաղաքացիական օբյեկտների, թշնամական կողմի խաղաղ բնակչության ուղղությամբ։ Այս մասին տարածած բոլոր տեղեկությունները սուտ են»,- հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



