Ձեռքերի կնճիռներից ազատվելու արդյունավետ բնական միջոցներ
LIFEՀայտնի ասացվածք է՝ կնոջ տարիքը երևում է ձեռքերից, քանի որ կանայք տարիքի հետ միասին հիմնականում մեծ ուշադրություն են հատկացնում դեմքի մաշկին և անտեսում ձեռքերը։
Ճշմարտությունն այն է, որ ձեռքերի մաշկը բավական բարակ ու զգայուն է, որը ևս մշտական խնամքի կարիք ունի, որի համար չի պահանջվում մեծ գումարներ։
Բնական պարզ բաղադրիչները կարող են արդյունավետ լինել և օգնել ձեռքերի խնամքի հարցում և պարգևել գեղեցիկ, փափուկ և երիտասարդ ձեռքեր։
1․Կարտոֆիլ
Միջին չափի կարտոֆիլը եփել ու տրորել։ Ավելացնել 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, 2 ճաշի գդալ մեղր և մի փոքր կաթ։ Բոլոր բաղադրիչները լավ խառնել ու դնել սառնարանում։ Օգտագործել այս խառնուրդը շաբաթը 2-3 անգամ։ Քսել այն ձեռքերին ու պահել 15 րոպե, լվացվել օճառով։
2․Ձու
Եթե ցանկանում եք վերականգնել մաշկի առաձգականությունը, ապա օգտագործեք ձու։ Ձվի սպիտակուցն առանձնացնել ու ավելացնել 1 ճաշի գդալ մեղր։ Խառնուրդը քսել ձեռքերի մաշկին և թողնել չորանա։ Լվացվել օճառով։
3․Մասուրի յուղ
Մասուրի յուղը կապահովի մաշկի ամրությունն ու առաձգականությունը, ինչպես նաև կսնուցի այն։ Անհրաժեշտ է ընդամենը ամեն օր ձեռքերը մերսել մասուրի յուղով, որը նաև կհանգստացնի ձեռքերը։
1
Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank
2
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
3
Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
4
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
5
Solis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds



