Լոռիում ողբերգական վթարի զոհերը ռուսական ռազմակայանի զինծառայողներ են (ֆոտո)
SOCIETYԼոռու մարզում, այսօր՝ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ողբերգական վթարին զոհ են գնացել ռուսական ռազմաբազայի զինծառայողներ:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ փրկարարներն անգամ վիրավորներին դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԻՆ-ի փոխանցնամբ, Լոռու մարզի Մ-6 ավտոճապարհի Վանաձոր-Սպիտակ հատվածի 17-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ «Volkswagen Golf» մակնիշի 35 PS 865 համարանիշի (վարորդ՝ 20-ամյա Ա. Բ., ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 10 մ գլորվելով հայտնվել հարակից դաշտում:
Վթարի հետեւանքով զինծառայողներից երկուսը մահացել են, երկուսը՝ տեղափոխվել Սպիտակի հիվանդանոց:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



