Պուտինը, Սարգսյանը եւ Ատամբաեւը Բիշքեկում ՄԱՀ են այցելել
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում այցելել է մարզաառողջարարական նոր համալիր (ՄԱՀ) Ղրղզստանի եւ Հայաստանի ղեկավարներ Ալմազբեկ Ատամբաեւի եւ Սերժ Սարգսյանի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Համալիր է այցելել նաեւ Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը:
Նշվում է, որ ՄԱՀ-ի շինարարությանը մասնակցել է «Գազպրոմը»: Համալիրը կառուցված է քաղաքի կենտրոնական շրջաններից հեռու:
Երկրների առաջնորդներին պատմել են շինարարության ընթացքի մասին եւ ցուցադրել են ունիվերսալ սրահը, որտեղ կարելի է մինի-ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, հանդբոլի, մեծ թենիսի մարզումներ եւ մրցումներ անցկացնել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



