Նարեկ Բավեյանը պատմում է, թե ինչ դժվարությունների է հանդիպել
PHOTOTert.am Life-ը գրում է.
Այս անգամ Tert.am Life-ի զրուցակիցը երգիչ Նարեկ Բավեյանն է:
Երգչի հետ խոսեցինք, թե ինչպե՞ս է փոխվել նրա կյանքը հայր դառնալուց հետո, կարողանում է արդյո՞ք անքուն գիշերները համատեղել սիթքոմում նկարահանվելու ու երգչի կարիերան ծավալելու գործում: Մանրամասները զրույցում:
-Կկիսվեք, թե ի՞նչ նոր զգացողություններ է բերել իր հետ Ձեր որդին՝ Մարկը:
-Կյանքումս ամեն ինչ փոխվել է: Մի օր արթնացա ու հասկացա, որ կյանքս նոր իմաստ է ստացել: Մարկը շատ երջանկացրել է մեր բոլորի կյանքը: Մի տեսակ տունը ավելի ջերմ է, լուսավոր է, գունավոր է: Այնպիսի զգացում է, որ Մարկը միշտ մեր կյանքում եղել է:
- Մասնակցություն ունենո՞ւմ եք Մարկի խնամքի հարցում:
-Անում եմ գրեթե ամեն ինչ: Լողացնում եմ, տակդիր եմ փոխում, քնացնում եմ, եթե կաթիկը պատրաստ է, ապա ծծակով կերակրում եմ: Երբեմն ասում եմ, որ ես առանց կաթ տալու «մայրիկ» եմ: Գտնում եմ, որ եթե կարող ես օգնել կնոջդ, ապա պիտի անես դա: Հատկապես, այն դեպքում, երբ դա անում ես սիրով:
-Ենթադրում ենք, որ երեխա մեծացնելու անքուն գիշերներից Դուք էլ ճաշակած կլինեք:
- Այն էլ ինչպես ենք ճաշակել: Երբեմն չի թողնում քնենք: Իսկապես պետք է ասեմ, որ շատ օրեր են լինում, երբ ստիպված եմ կիսաքուն աշխատանքի գալ: Հեռուստադիտողներն անգամ կտեսնեն, որ նիհարել եմ: Այսպիսի հետաքրքիր բան է հայրիկ լինելը, բայց չեմ դժգոհում ու բողոքում: Դժվարությունները, որոնց հանդիպեսի այս 3 ամիսների ընթացքում շատ քաղցր են ու անհամեմատելի:
-Քաղցրության հետ արդեն ճաշակել եք նաև դժվարությունները: Քանի՞ երեխ ևս կցանկանաք ունենալ:
- Ինչքան էլ, որ ծանր ու դժվար է, բայց զուգահեռաբար շատ հաճելի է: Դեռևս երկրորդ բալիկ ունենալու մասին խոսելը վաղ է, բայց երկու երեխա ունենալը շատ նախընտրելի է: Դեռ ամեն ինչ առջևում է:
-Շատ երգիչներ ծնողներ դառնալուց հետո սկսում են տեսահոլովակներ նկարահանել երեխաների, ծնող դառնալու մասին: Այդպիսի ցանկություն չունե՞ք:
-Դա շատ գեղեցիկ գաղափար է իրականում, բայց սերը դրանով չի արտահայտվում: Միանշանակ նման ցանկություն չունեմ, սակայն դեմ էլ չեմ այն երգիչներին, որոնք նման երգեր ու տեսահոլովակներ են թողարկում:
-Ի՞նչ նորություններ ունեք Ձեր երկրպագուների համար:
-Գործնականում նորություններ դեռ լինելու են: Հիմա Արա Թորոսյանի հետ նոր երգեր ենք պատրաստում: Մի շարք երգեր ունեմ, որոնք դեռ աշխատանքային պրոցեսի մեջ են: Այս պահին փակագծերը բացել դեռ չեմ ուզում: Շուտով կսկսվի Դոմինոյի նոր եթերաշրջանը և ամենամոտ նորությունս կլինի սիթքոմը: