«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դադարեցնում են բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում
SOCIETYԷլեկտրաէներգիայի թանկացմանը դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դադարեցնում են սեպտեմբերի 1-ին անցկացվող բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում և երթով շարժվում դեպի Հանրապետության հրապարակ:
Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը, ով քիչ առաջ է ազատ արձակվել ոստիկանությունից և վերադարձել Բաղրամյան պողոտա, հայտնեց, որ ոստիկանությունը Հանրապետության հրապարակից, որտեղ ևս ընթացել է բողքի այցիա, 8 քաղաքացիների է բերման ենթարկել:
«Մենք գնում ենք Հանրապետության հրապարակ և պահանջում ենք, որ նրանք ազատ արձակվեն, մինչև մենք կհասնենք այնտեղ»,- նշեց Սարգսյանը:
Նա նաև հայտնեց, որ «Ոչ թալանին» նախաձեռնության հաջորդ հավաքը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին, Ազատության հրապարակում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



