Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել
INTERNATIONAL NEWSԼոս Անջելեսի Գրանդ Պարկում սեպտեմբերի 17-ին Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել: Այս մասին հաղորդում է NBC Los Angeles-ը:
Արարողությանը մասնակցել են Լոս Անջելեսի շրջանային խորհրդի ղեկավար Մայքլլ Անտոնովիչը, հայ համայնքի հոգեւոր առաջնորդներ:
«Այս հուշարձանը նվիրված է Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակին, իսկ Գրանդ Պարկը հրաշալի վայր է մտորումների համար»,- ասել է Մայքլ Անտոնովիչը:
Քանդակագործ Վահագն Թոմասյանի հեղինակած հուշարձանը պատրաստված է Արարատյան դաշտից բերված սեւ տուֆից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



