Բարսելոնայում բնակելի շենքում պայթյունը 3 մարդու կյանք է խլել
INTERNATIONAL NEWSԻսպանական Բարսելոնայի Պրեմիա դե Մար շրջանում բնակելի շենքում պայթյունի հետեւանքով 3 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 15 մարդ վիրավոր է, նրանցից 3-ի վիճակը ծանր է գնահատվում:
Պայթյունի պատճառը դեռեւս պարզ չէ: Ենթադրվում է, որ խոսքը գազի արտահոսքի մասին է: Դեպքի վայրում հրշեջներ եւ փրկարարներ են աշխատում, շենքի բնակիչներին տարհանել են:
Իսպանական մամուլի տեղեկություններով՝ պայթյունի հետեւանքով նաեւ հարեւան շենքերն են վնասվել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



