Թաիլանդում ուղևորատար նավը կողաշրջվել է. կա 13 զոհ
INTERNATIONAL NEWSԹաիլանդում երկհարկանի նավը բախվել է բետոնե կամրջին և կողաշրջվել, ինչի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել:
The Guardian-ի փոխանցմամբ` նավում, որը շրջագայություն էր իրականացնում երկրի կենտրոնական մասով հոսող Չաո Ֆրայա գետով, շուրջ 100 ուղևոր էր գտնվում:
Միջադեպի վայրում որոնողա-փրկարարական աշխատանքներ են ընթանում: Նշվում է, որ 10 մարդ անհետ կորած է համարվում:
Օրվա մութ ժամերին փրկարարական աշխատանքները բարդացնում է հորդառատ անձրևը:
Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել այն պահին, երբ նավապետը փորձել է խուսափել մեկ այլ նավի հետ բախումից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



