Հայաստանում վերջին 10 տարում հաշվառված մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թիվը զգալիորեն նվազել է
SOCIETY2015թ. տարեվերջի դրությամբ ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2002 թվականին անչափահաս մուրացիկ և թափառաշրջիկ հաշվառվածների թիվը կազմել է 111 հոգի, 2005-ին՝ 46, իսկ 2010 թվականին՝ 20:
2015 թվականի վերջում հաշվառված 8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասներից 4-ը հաշվառված են Երևանում, որոնցից 2-ը՝ մինչև 14 տարեկան, 1-ը՝ 14-15 տարեկան, մեկն էլ՝ 16-18 տարեկան:
Լոռու մարզում հաշվառված են անչափահաս 3 մուրացիկ և թափառաշրջիկ, որոնցից 2-ը՝ մինչև 14 տարեկան, 1-ը՝ 16-18 տարեկան:
Շիրակի մարզում հաշվառվել է մինչև 14 տարեկան մեկ անչափահաս մուրացիկ և թափառաշրջիկ երեխա:
Հաշվառված 8 անչափահասն էլ տղաներ են:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



