Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում տեղի ունեցան 6-րդ տուրի հանդիպումները
SPORTՀայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում տեղի ունեցան 6-րդ տուրի բոլոր հանդիպումները: «Արմենպրես»-ը հայտնում է, որ առաջնության 6 տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Գյումրիի «Շիրակ»-ը:
6-րդ տուրի առաջին խաղում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Արարատ»-ն ընդունեց «Բանանց»-ին: Հյուրերն ամբողջ խաղի ընթացքում ունեին առավելություն և կարողացան վստահ հաղթանակի հասնել 0-2 հաշվով: Հանդիպման արդեն 3-րդ րոպեին դիպուկ հարվածով խաղի հաշիվը բացեց Զավեն Բադոյանը: Տիտո Ռամալիոյի թիմը 76-րդ րոպեին կրկնապատկեց խաղի հաշիվը: «Բանանց»-ի ֆուտբոլիստները հիանալի կոմբինացիա ձեռնարկեցին, որը հեռահար բիլիարդային հարվածով եզրափակեց Ալեքսանդր Հովհաննիսյանը:
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունան գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը Կապանում հանդիպեց «Գանձասար-Կապան»-ի հետ: Կապանցիները չորրորդ անընդմեջ պարտությունը կրեցին՝ շարունակելով իրենց անհաջող ելույթների շարքը: Աբրահամ Խաշմանյանի թիմը կարողացավ 2 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Յուրի Ֆոմենկոն:
Տուրի վերջին խաղում առաջնության առաջատար «Շիրակ»-ը հյուրնկալվելիս հանդիպեց «Փյունիկ»-ի հետ: Խաղն ավարտվեց գոլազուրկ հաշտությամբ: