Yerevan, 31.March.2026,
00
:
00
BREAKING


Վանդալիզմի ու արվեստի սահմանին Ինչպես է աշխատում Երևանի ամենահայտնի գրաֆիտի ռայթերը

LIFE

Blognews.am-ը գրում է.

Ինչ է «գրաֆիտին»

Գրաֆիտի («գրաֆիտո» լատիներեն նշանակում է «քերթել»), բնորոշվել է այս բառով մարդկային առաջին նկարչական քայլերը, այսինքն՝ մարդու նախնիների կողմից քարով քերթված պատկերները քարանձավների պատերին, որտեղ պատկերված էին որսի դրվագներ, կենդանիների և մարդկանց նկարներ և այլն։ 

Այսօրվա գրաֆիտին ստեղծվել է 1960-ականներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ի սկզբանե այն ունեցել է բավականին մռայլ իմաստ։ Փողոցային հանցագործ միավորումները, գրելով սեփական միավորման անունը պատերին, նշել են այն բոլոր տարածքները, որտեղ ըստ իրենց դրված օրենքների պետք է գործեն իրենք, այդ կերպ պայմանավորվածություն ստեղծելով այլ միավորումների հետ համատեղ քաղաքի բաժանման համար։ Իհարկե այս առանձնահատման ձևը նաև օգնել է օրինապահ ուժերին, իրենց ի դեմս հանցագործների պայքարի մեջ և Գրաֆիտին դարձել է ոչ օգտակար ձև նշվելու հանցագործների համար, այն հետզհետե դարձել է ավելի վանդալիզմի նման երևույթ, իսկ իր զարգացման ընթացքում նաև ստանալով նոր որակ և երիտասարդության կողմից այլ տեսակետից նայվելով դարձել է տեխնիկապես բարդ և նույնիսկ կոմերցիոն արժեք ունեցող նկարչական ուղղություն։

Ով է գրաֆիտի նկարողը

Գրաֆիտի նկարողներին անվանում են «ռայթեռներ», անգլերեն writer, որը նշանակում է գրող, իսկ քանի որ գրաֆիտին հիմնականում լինում է ինչ-որ բառի տեսքով, ապա նկարչին էլ անվանում են գրող։

Գրաֆիտին Հայաստանում

Ասում են` գրաֆիտին հոգեհարազատ չէ հայերին, քանի որ մեր երկրում նախընտրում են նկարել կտավի վրա: Սակայն, ի հեճուկս այս կարծիքի, ինքնադրսևորման ու մտքերի արտահայտման այս ձևը սկսել է հաստատուն քայլերով զարգանալ մեր երկրում: Հայ երիտասարդները շատ հաճախ պատերին նկարված պատկերների և բառերի միջոցով անդրադառնում են իրեն հուզող հարցերին:

Հայ մեծերը Երևանի պատերին

Երևի թե չկա մեկը, ով Երևանով զբոսնելիս նկատած չլինի պատերից իրեն ժպտացող Պարույր Սևակին, Եղիշե Չարենցին, մի քիչ խոժոռ ու մտահոգ հայացքով Սոս Սարգսյանին ու Մհեր Մկրտչյանին: Եթե նկատել եք, ապա գոնե մեկ անգամ Ձեզ հարց տված կլինեք` ով է այս գեղեցիկ պատկերների հեղինակը, ով է այդ երիտասարդը, որ այսքան հրաշալի կարողանում է  համադրել ազգային արժեքներն ու ժամանակակից փողոցային արվեստը:

Այս պատկերների հեղինակը 22-ամյա Ռոբերտ Նիկողոսյանն է, հայ երիտասարդ գրաֆիթի ռայթեր: Ռոբերտը մասնագիտությամբ  նկարիչ է, 2014 թվականի ավարտել է Գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժինը և համարվում է գրաֆիկ նկարիչ: Նկարել սկսել է 6 տարեկանից: Հատկապես սիրել է դիմանկարներ անել: Ակադեմիայում ուսանելու տարիներին երազանքներից մեկն է եղել մեծ  դիմանկարներ անելը, որն էլ կյանքի է կոչվել քաղաքի պատերին հայ մեծերի դիմանկարները նկարելու միջոցով:
 

Ինչո՞վ է նկարում Ռոբերտը և ինչո՞ւ միայն պատերին

Նկարելու սկզբնական շրջանում Ռոբերտը նկարում էր տարբեր ներկերով, իսկ հիմա միայն շատ որակյալ աերոզոլ սփրեյներով: Նա  ընտրել է գրաֆիտի նկարչության սփրեյ-արտ ուղղությունը: Իսկ ինչո՞ւ միայն պատերին, այլ ոչ գնացքների վագոնների վրա, մետրոյում, գետնանցումներում հարցին, Ռոբերտը բավականին հետաքրքիր պատասխան տվեց:  Գրաֆիտին հաճախ անվանում են վանդալիստական ակտ, քանի-որ այդ կերպ արտահայտելով իրենց մտքերը, նկարիչները նաև խախտում են շինության ընդհանուր տեսքը: Իսկ քանի, որ իր ընտրած դիմանկարները վանդալիզմի հետ ընդհանուր ոչինչ չունեն, բողոք չեն արտահայտում, ունեն միայն ուսուցողական բնույթ, հետևաբար չեն կարող լինեն այնպիսի վայրերում, որտեղ կխախտեն տարածքի կամ շենքի ընդհանուր տեսքը:

Խնդիրներ ոստիկանության և քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ

Ռոբերտը միայն վերջերս է սկսել քաղաքի կենտրոնական հատվածներում նկարել: Մինչ այդ ընտրում էր քաղաքի ծայրամասերը և ոչ մարդաշտ վայրերը: Ինքնազարգանալու խնդիր կար: Նա շատ պատասխանատու է մոտենում իր արվեստին և քաղաքի տեսքին ու չէր կարող սկզբնական շրջանի աշխատանքները  քաղաքի կենտրոնում անել: Քաղաի ծայրամասերում արված դիմանկարների լուսանկարները մեծ հավանության էին առաջանում Ֆեյսբուքում և Ռոբերտը հասկացավ, որ արդեն պատրաստ է ավելի մարդաշատ վայրերում նկարել:

Ոստիկանության և քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ խնդիրներ շատ են եղել, շատ հաճախ նրան թույլ չեն տվել նկարել իր ընտրած պատի վրա, բայց այժմ բոլոր այդ խնդիրները լուծված են և փոխըմբռնման մթնոլորտ է նկարչի ու պատկան մարմինների միջև: 

Հոբբի՞, թե՞ գումար վաստակելու միջոց

Գրաֆիտին Ռոբերտի համար և հոբբի է, և գումար վաստակելու միջոց: Նրա համար շատ կարևոր է, որ իր ընտրած մասնագիտությամբ կարողանա գումար վաստակել: Չնայա,ծ ըստ վերջինիս,  «պատվերով նկարել» հասկացությունը շատ հաճախ կաշկանդում է նկարիչների մտքի ազատությունը և սահմանների մեջ դնում:

Հոկտեմբերի 2-ին կկայանա Ռոբերտ Նիկողոսյանի  առաջին ցուցահանդեսը, որը կրելում է «ԲազմաԴիմագծեր» խորագիրը:

 

Նյութը՝ Անի Հակոբյանի

Լուսանկարները՝ Արշակ Ռոստոմյանի

Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network