Yerevan, 31.March.2026,
00
:
00
BREAKING


Արամեի մենեջերը՝ երգչի նոր տեսահոլովակի, ռուսական շոու բիզնես մուտք գործելու և 10-ամյա գործունեությանը նվիրված համերգների մասին

LIFE

Այս օրերին Արամեն իր փոքրիկ երկրպագուների համար անակնկալ է պատրաստում: Շուտով կթողարկվի երգչի «Համով-հոտով» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի հերոսները փոքրիկներ են, քանի որ հենց նրանց էլ նվիրված է երգչի նոր աշխատանքը.

Այս մասին Life.panorama.am-ին տեղեկացրեց Արամեի մենեջերը՝ Սյոմա Կոդաբաշյանն ու մանրամասնեց. ««Համով-հոտով» երգի երաժշտական մասը հեղինակել ու գործիքավորել են «Կարեն-Սեւակ փրոդաքշենը», խոսքերն էլ գրել է Ավետ Բարսեղյանը, դե իսկ ռեժիսորական մասով ինքս եմ զբաղվում: Տեսահոլովակը բավականին ուրախ ու թեթեւ է. սցենարական մասում ի դեմս փոքրիկների ու դեռահասաների՝ հաճախակի փոխվում է Արամեի բենդը, ընդհուպ մինչու հասնելով Կարենին ու Սեւակին: Գաղափարն իմն էր, ոերպեսզի մեկ տեսահոլովակում չորս սերունդ ցուցադրվի ու այդպիսով հոլովակը հետաքրքիր լինի Արամեի բոլոր երկրպագուներին՝ անկախ տարիքից: Ի դեպ նշեմ, որ ինչպես տաղավարների, այնպես էլ Արամեի ու մեր բոլոր հերոսների ոճով զբաղվել է դիզայներ Արամ Նիկոլյանը»:

«Համով-հոտով« տեսահոլովակում կլինեն նաեւ պարային տեսարաններ, որի համար Սյոմա Կոդաբաշյանի խոսքով՝ Մոսկվայից հատուկ պարողի են հրավիրել. ,Տեսահոլովակի պարային մասն իրականացրել է «Swag dance« պարային խումբը, սակայն որոշում կայացվեց, որ խմբի աղջիկներին կմիանա նաեւ Ռուսական «ТАНЦЫ, նախագծի մասնակիցներից մեկը»,- պատմեց նա:

Մեր հարցին, թե «Իմ արեւ» տեսահոլովակի հաջողությո՞ւնն էր պատճառը, որ Արամեն որոշեց կրկին երեխաներին նվիրված երգ եւ տեսահոլովակ թողարկել, մենեջերը պատասխանեց. «Ինչ խոսք՝ «Իմ արեւը» Արամեի ամենադիտված տեսահոլովակների թվին է պատկանում, այն շատ-շատ է սիրվել, ու բազմիցս ենք լսել, որ երեխաները սիրում են դիտել այդ տեսահոլովակը: Սակայն միակ պատճառը այդ հաջողությանը վերագրել, սխալ կլինի: Կարծում ենք՝ երեխաները մեր կյանքում այն դերն ունեն, որ չարժե նրանց մասին մեկ երգով սահմանափակվել, նրանց պետք է միշտ պահել մեր ուշադրության կենտրոնում»:

Անդրադառնալով վերջերս թողարկված Արամեի ու Անժելիկա Ագուրբաշի տեսահոլովակին՝ Սյոման նշեց, որ թե հայ, թե ռուս հեռուստադիտողի արձագանքները ոգեւորիչ է. «Ընդամենը օրեր առաջ ներկայացրինք Արամեի ու Անժելիկա Ագուրբաշի համատեղ աշխատանքն ու արդեն բավականին լավ արձագանքներ ենք լսում: Անկեղծ ասած՝ մինչ երգն ու տեսահոլովակը ներկյացնելը՝ վստահ էինք, որ այն համապատասխանում է ռուսական երգարվեստի այսօրվա պահանջներին, սակայն այն, որ Հայաստանում այսքան լավ կընդունվեր, այնքան էլ չէինք պատկերացնում: Ուրախ ենք, որ արդեն իսկ Արամե ու Անժելիկա Ագուրբաշ դուետը Հայաստանի տարբեր միջոցառումներում ցանկություն ունեն տեսնելու»,- նշեց Սյոման, իսկ հարցին, թե Արամեն չի՞ ցանկանում արդյոք ռուսական շոու բիզնես մուտք գործել, պատասխանեց. «Մենք դանդաղ քայլերով գնում ենք դեպի դա, սակայն իրականում այդ շուկա մուտք գործելը շատ դժվար է, քանի որ պահանջներն են խիստ տարբեր: Արամեի ու Ագուրբաշի դուետն այդ առումով ասես առաջին քայլը լիներ, քանի որ արդեն իսկ նրանց դուետը հնչում է ռուսական ռադիոներով ու ցուցադրվում բոլոր ռուսական հեռուստաընկերություններով: Ուրախ ենք, որ ռուս հանդիսատեսի շրջանում եւս այն լավ արձագանքներ է գրանցել»:

Ի դեպ՝ այս տարի Արամեն նշում է իր գործունեության տասը տարին ու այդ առիթով երգիչը աշնանը մի քանի ծրագրեր ունի. «Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ-ում կկայանա Արամեի 10-ամյա գործունեության առաջին մենահամերգը, որից հետո նույն համերգային ծրագիրը կլինի Մոսկվայում ու Եվրոպական մի քանի երկրում, դե իսկ վերջում համերգային արշավը կեզրափակենք Երեւանում: Այս մենահամերգներով Արամեն կամփոփի իր 10-ամյա գործունությունն ու կշարունակի նույն ուժով եւ ավելի ակտիվորեն աշխատել հետագայում»,- ընդգծեց Արամեի մենեջերը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network