Հայաստանի պետական պարտքի «պլանը» կգերակատարվի 20-25%-ով
ECONOMICS«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքն այս տարվա հուլիսի 31-ի դրությամբ կազմել է 4 մլրդ 723 մլն դոլար: Հունիսի 30-ի համեմատությամբ՝ մեր պետական պարտքն աճել է ավելի քան 42,5 մլն դոլարով, իսկ տարվա սկզբից՝ 281 մլն դոլարով:
Պետական բյուջեի ծրագրով պետական պարտքն այս տարվա վերջին պետք է կազմեր 4,1 մլրդ դոլար: Փաստորեն, ՀՀ իշխանությունները գերակատարել են պետական պարտքի «պլանը» մոտ 14 տոկոսով, ընդ որում, սա միայն տարվա կեսի ցուցանիշով: Մինչեւ տարվա վերջ պլանը կգերակատարվի 20-25 տոկոսով: Պետական պարտքի հիմնական պատճառը եղել է արտաքին պարտքի աճը, որը տարվա սկզբից մեծացել է 240 մլն դոլարով եւ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ հատել է 4 մլրդ սահմանագիծը՝ կազմելով 4 մլրդ 24 մլն դոլար:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



