Քլոե Քարդաշյանը նոր ընկեր ունի
LIFEՔլոե Քարդաշյանն արդեն հանրային է դարձրել իր և NBA աստղ Թրիսթան Թոմսոնի հարաբերությունները: Ռելիթի աստղին տեսել են իր սիրելիի ձեռքը բռնած երեկույթից դուրս գալիս: Բացի այդ Քլոեն իր Snapchat-ի էջում կրքոտ տեսանյութ է հրապարակել, որտեղ նա համբուրվում է Թրիսթանի հետ: Եվս մեկ տեսանյութում Թրիսթանի ընկերներից մեկը տեսանկարահանում է, թե ինչպես են Քլոեն և Թրիսթանը համբուրվում:

Քլոեն և Թրիաթանը մոտ երկու շաբաթ է ինչ հանդիպում են: Այնուամենայնիվ՝ In Touch ամսագիրը պնդում է, որ Քլոեն և Թրիսթանը շատ ավելի վաղուց են սկսել հանդիպել:

Զույգին մոտ կանգնած աղբյուրը նշում է, որ Քլոեի և Թրիսթանի հարաբերությունները բավականին լուրջ են և նրանք նույնիսկ պատրաստվում են միասին ապրել:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
3
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program
5
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026



