Yerevan, 08.March.2026,
00
:
00
BREAKING


«Ժամանակ». Հարցեր, որ առաջանում են Սերժ Սարգսյանի հայտարարությունից

POLITICS

«Ժամանակ» թերթը գրում է. «Բիշքեկում օրերս տեղի ունեցած ԱՊՀ վեհաժողովը՝ այդ կառույցի 25-ամյակի կապակցությամբ, ընդհանուր առմամբ չարժանացավ Հայաստանի հանրության մեծ ուշադրությանը: ԱՊՀ-ն ուշադրության արժանի էլ չէ, բայց ահա Բիշքեկի վեհաժողովում Սերժ Սարգսյանի ելույթն ուներ ուշադրության արժանի հատվածներ, մասնավորապես, Սիրիայի զարգացումների առնչությամբ:

«Ողջունում ենք մեր ԱՊՀ գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետեւողական ջանքերը, որոնք ուղղված են Սիրիայում հումանիտար աղետի հետագա խորացման կանխարգելմանը: Քննարկում ենք Հայաստանի եւ Սիրիայում հայկական համայնքի ներգրավման հնարավորությունները այդ գործընթացներում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Ո՞ւմ հետ եւ ինչ քննարկումների մասին է խոսքը, ի՞նչ տարբերակներ են նկատի առնվում Հայաստանի եւ Սիրիայի հայ համայնքի ներգրավման մասին խոսելիս:

Օրեր առաջ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը հայտարարեցին Սիրիայում հրադադարի հարցում համաձայնության մասին, որը, սակայն, կարծեք թե չի պահպանվում, եւ կողմերը մեղադրում են միմյանց: Որքանո՞վ է հնարավոր այդ պարագայում խոսել հումանիտար աղետի հետագա խորացումը կանխարգելելու մասին, առավել եւս Հայաստանի եւ Սիրիայում հայ համայնքի ներգրավման առումով: Հայաստանն այդ հարցը քննարկում է միայն Ռուսաստանի՞ հետ, թե՞ նաեւ Միացյալ Նահանգների: Օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակում կազմակերպել համաշխարհային առաջնորդների վեհաժողով՝ միգրացիայի խնդիրները քննարկելու համար: Կասկածից վեր է, որ քննարկումները ներառելու են նաեւ Սիրիայի խնդիրը: Սերժ Սարգսյանը կստանա՞ այդ վեհաժողովին մասնակցելու հրավեր, եւ արդյոք այդ շրջանակում էլ կքննարկվի՞ Հայաստանի հնարավոր որեւէ մասնակցություն այդ հարցում: Առավել եւս, որ Հայաստանը Սիրիայից ամենաշատ փախստականներ ընդունած երկրներից մեկն է:

Իհարկե հասկանալի է, որ դրա պատճառը Սիրիայում մեծաթիվ հայկական համայնքի գոյությունն է, որն էլ պատճառ դարձավ մոտ երկու տասնյակ հազար հայերի Հայաստան տեղափոխման: Ի՞նչ դերակատարում կարող է ստանձնել Հայաստանը, նաեւ Սիրիայի հայ համայնքը առկա գործընթացներում:

Երեւանը չի ներկայացրել մանրամասներ, որոնք թույլ կտան պատկերացնել այդ դերակատարումն ու դրա ընձեռած հնարավորություններն ու ռիսկերը: Ի՞նչ է դրա դիմաց ակնկալում Հայաստանը: Թե՞ Հայաստանին այդ ներգրավվածությունը պարտադրվում է, եւ Ռուսաստանը, օրինակ, ցանկանում է, որ Սիրիայի հայկական համայնքը աշխույժ դերակատարում ստանձնի Սիրիայի հարցում ռուսական ծրագրերին աջակցելու գործում:

Այն, որ Մոսկվան կարող է ունենալ այդպիսի հավանական ակնկալիք, վկայեցին դեռեւս Քեսաբի հայտնի դեպքերը, երբ ռուսական պաշտոնական քարոզչամիջոցները Քեսաբում հայերի երկրորդ ցեղասպանություն էին փորձում ներկայացնել, այն դեպքում, երբ իրավիճակը որքան էլ թեժ ու տագնապալի, այդուհանդերձ, էապես հեռու էր այդպիսի ողբերգականությունից: Ավելին՝ Ռուսաստանի իշխանամերձ տեղեկատվական հարթակներում սկսեցին շրջանառել միտք, թե Հայաստանի խաղաղապահները, փոխանակ ՆԱՏՕ միջազգային առաքելություններին մասնակցելու, թող գնան եւ Սիրիայում պաշտպանեն հայկական համայնքին: Պաշտոնական Երեւանին սիրիական խնդրում մինչեւ այսօր ըստ էության հաջողվել է չեզոք մնալ, չդառնալ աշխարհաքաղաքական դիմակայության այս կամ այն կողմից ներգրավված սուբյեկտ: Եվ եթե տեղի ունենա այդ չեզոքության խախտում, ապա այստեղ իհարկե կարող են լինել բավականին մեծ ռիսկեր հնարավոր հետեւանքների առումով:

Այս տեսանկյունից, Բիշքեկում Սերժ Սարգսյանի հայտարարությունն իսկապես առաջացնում է հարցեր, որոնց պատասխանը շատ կարեւոր է՝ հասկանալու համար, թե ինչ քննարկումներ են Սիրիայի հարցում, ում հետ են դրանք անցկացվում, որքանով են դրանք, այսպես ասած, միջազգայնորեն լեգիտիմ եւ չեն տեղավորվում աշխարհաքաղաքական, մասնավորապես՝ Արեւմուտքի հետ Ռուսաստանի դիմակայության տրամաբանության շրջանակում: Ամենակարեւորը՝ որքանով են այդ քննարկումներն ու քննարկվող տարբերակները Հայաստանի նախաձեռնություն, եւ որքանով են դրանք Հայաստանին թելադրված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA Card