Yerevan, 31.March.2026,
00
:
00
BREAKING


Նոր հայկական ֆիլմ «Կյանք ու կռիվ». 10-ից 8 կամ կինոռևյու` со слезами на глазах

LIFE

Newmag.am-ը գրում է.

Ինչո՞ւ կինոգետ Դիանա Մարտիրոսյանը դիտեց ֆիլմը, եղավ պրեմիերային, բայց կտրանակապես հրաժարվեց գրել դրա մասին և ի վերջո, ի՞նչ ֆիլմ է դա:

Կարծում եք չափազանցությո՞ւն է, բայց իրականում դահլիճը, և տողերիս հեղինակը անկեղծորեն հուզվում էր, ու ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ: Կարելի է ասել, յուրաքանչյուր 20 րոպեն մեկ, հետևաբար պրեմիերան եղավ իսկապես «Со слезами на глазах».

Ուղղակի տեղեկացնեմ` ես գրում եմ այս ռևյուն այն պարզ պատճառով, որ newmag-ի կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը ներգրավված է եղել ֆիլմում: Հետևաբար կա շահերի բախում, այդ պատճառով, նոր գեղարվեստական ֆիլմի առավելությունների և թերությունների մասին այս անգամ կգրեմ ես:

14370242_184083455351463_7909475566713562153_nԿինեմատոգրաֆիական հայկական ամենահայտնի դինաստիաներից մեկի` Մկրտչյան եղբայրների զավակը` Ալբերտի տղա Մհեր Մկտրչյանը հայ հանդիսատեսին ներկայացրեց իր առաջին գեղարվեստական ֆիլմը, որ նկարահանել է Հայաստանում: Եթե անկեղծ, ապա ոչ-կինեմատոգրաֆիստական շրջանակներում իր հայտնի հորեղբոր անվանակիցը առանձնապես հայտնի չէ, ու առավել ևս, որ ռեժիսոր է և ֆիլմեր ունի Ռուսաստանում:

Մհեր Մկրտչյանը ֆիլմի և’ ռեժիսորն է, և’ սցենարի հեղինակը: Ֆիլմը 4 ընկերների և նրանց 2 քույրերի մասին է: Դեպքերը զարգանում են 1990-1992 թվականներին: Ֆիլմը պատմում է, թե ինչպես այդ երեք տարիներին դասավորվեցին չորս ընկերների և նրանց երկու քույրերի ճակատագրերը:  Ու ինչպես վերնագիրն է հուշում` գործողությունները ծավալվում են կյանքում` Երևանում, և կռվում` Արցախում:

Գործողությունների կատալիզատոր դառնում է գլխավոր հերոսներից մեկի հոր մահը Արցախում: Պարզվում է` նա քնած է մնացել կռվի ժամանակ, արդյունքում հայկական կողմը տվել է զոհեր, հանձնել գյուղ: Մեղքի զգացումից հրամանատար հայրը ինքնասպան է լինում: Դա էլ իր հերթին ստիպում է նրա որդուն մեկնել ռազմաճակատ, իսկ ամուսնու մահը սգող կնոջը` վշտից հիվանդանալ ու դստեր ուղեկցությամբ մեկնել Մոսկվա` վիրատահության:

Ֆիլմում հերոսները 25 տարեկան են, արդեն ԲՈՒՀ-ն ավարտած, ամեն մեկը իր գործին կամ սպասելով գործին: Եթե համադրում ես նրանց տարիքը, ստացվում է, որ այսօր նրանք պիտի լինեին 50 տարեկաններ: Եթե հաշվի առնենք ռեժիսորի տարիքը, պարզ է դառնում, որ Մհեր Մկրտչյանը այս ֆիլմը նկարել է իր սերնդի մասինԱյն սերնդի, որ 88-ին Ազատության հրապարակում էր, 90-ականներին ռազմաճակատում, իսկ դրանից հետո` ով որտեղ պատահի, սովորաբար «ռուսաստաններում», «ամերիկաներում» կամ Եռաբլուրում:  Դա Հայաստանի լավագույն, բայց կորսված սերունդն էր, որ իր ուսերին կրեց Ազգային զարթոնքն ու Ազգային ազատամարտը:

«Կյանք ու կռիվը» ոչ այնքան Անկախության մասին է, որքան Անկախության գնի: Թե ինչ վճարեց 88-ի սերունդը այսօրվա Հայաստանն ունենալու համար: Եվ ամենակարևորը ովքեր վճարեցին: Իսկ վճարեցին Խորհրդային Հայաստանի ԲՈՒՀ-երի վերջին շրջանավարտները, որ կիրթ էին, առաջադեմ, ազնիվ ու մի քիչ էլ ռոմանտիկ: Դա հենց Մհեր Մկրտչյանի և Շարմի տղաների սերունդն է: Ու պատահական չէ, որ ֆիլմը արտադրել են Շարմը և «շարմականները»: Եթե «Մեր Բակը» Շարմի հումորային էնցիկլոպեդիան է 90-ականների Երևանի մասին, ապա «Կյանք ու կռիվը»` նրանց ռեքվիեմը մահացած սերնդակիցների մասին:

14232608_178948259198316_3641018369909085256_n

Մհեր Մկրտչյանի ֆիլմի առավելություններից է գիտակցաբար արված քայլը` նվազագույն պաթոս ու հայրենասիրության մասին զրո մենախոսություններ: Հերոսները շատ կենդանի են, ազնիվ, տրամաբանական: Երկխոսությունները` ճիշտ այնպես, ինչպես կյանքում` անավարտ, էմոցիոնալ: Ֆիլմի դերասանական երիտասարդ կազմը իսկապես փորձել է անել առավելագույնը: Գլխավոր հերոս, դերասան Սամվել Թադևոսյանը պրեմիերային եկել էր զինվորական համազգեստով, պարզվեց` ծառայում է:

Հումորային կատակերգություններից ծանոթ ՀՏ Հայկոն, որ բավականաչափ կինոփորձ է ձեռք բերել, այս անգամ դրամատիկ դերում էր, թեև նույն ամպլուայում: Հայկոն կարողացել է դառնալ  յուրօրինակ մարդ-կամուրջ. նա ադեկվատ է և’ 90-ականներում, և’ 2000-ականներում: Կամ գուցե խնդիրն այն է, որ նա սովորական երևանցի տղա է` իր լավ ու վատ կողմերով, բայց և հասկանալի ու ընդունելի շատերի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network