Իսլամիստները Թուրքիայում ոստիկանի են սպանել
INTERNATIONAL NEWSՍիրիայի տարածքում ծայրահեղական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող տարածքից կրակոցներ են արձակվել թուրքական սահմանամերձ Քիլիս քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Կրակոցների հետևանքով զոհվել է ծառայության մեջ գտնվող մեկ թուրք ոստիկան: Թուրք ոստիկաններից մեկն անհետացել է: Սոցիալական մեդիաներում ԻԼԻՊ-ին հարող շրջանակները հայտնել են, որ ոստիկանն առևանգվել է իսլամիստների կողմից, մինչդեռ թուրքական կողմը հերքել է առևանգելու վարկածը և միայն նշում է, որ ոստիկանը կորած է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



