Yerevan, 31.March.2026,
00
:
00
BREAKING


5 հոգեբանական էֆեկտներ, որոնք ազդում են մեր պահվածքի վրա

LIFE

Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր հոգեբանական փաստեր, որոնք ազդում են մեր պահվածքի վրա:

  1. Ձեզ ավելի շատ կհավանեն, եթե դուք իդեալական չլինեք

    Պրատֆալի էֆեկտի համաձայն՝ սխալներ գործելը մարդուն գրավիչ է դարձնում: Այն մարդիկ, ովքեր երբեք սխալներ չեն գործում, մարդկանց կողմից ավելի քիչ գրավիչ են համարվում, քան երբեմն սխալներ գործողները: Այս տեսությունն ուսումնասիրվել է հոգեբան Էլլիոտ Արոնսոնի կողմից: Իր թեստի մեջ նա մասնակիցներին խնդրել է մի քանի ձայնագրություններ լսել, որտեղ մարդիկ հարցերի են պատասխանում: Ձայնագրություններից մեկում խոսողը սուրճով լի բաժակը վայր է գցում, և երբ թեստի մասնակիցներին խնդրում են ընտրել այն ձայնագրությունը, որն իրենց դուր է եկել, նրանց մեծամասնությունն ընտրում է այն ձայնագրությունը, որտեղ հարցերին պատասխանողը սուրճի բաժակը վայր է գցում:

Ուստի Պրատիֆալի էֆեկտը մեզ սովորեցնում է, որ երբեմն սխալներ գործելլը ոչ միայն վատ չէ, այլ նաև կարող է մեզ օգուտ բերել:

  1. Մեծ սպասելիքները կբերեն ավելի լավ ձեռքբերումների

    Պիգմալիոնի էֆեկտ կոչվող այս տեսությունը առաջին անգամ փորձարկվել է հոգեբան Ռոբերտ Ռոզենթհալի կողմից: Ռոզենթհալը առաջին և երկրորդ դասարանցիներին թեստ է տվել, որի համար նրանք գնահատականներ էին ստանալու և ապա նա ուսուցիչներին ստիպել է հավատալ, որ որոշ աշակերտներ ավելի ընդունակ են, քան մյուսները: Իրականում Ռոզենթհալը ընտրել էր պատահական աշակերտների՝ անկախ նրանց IQ թեստերի արդյունքների: Տարվա վերջում, երբ աշակերտներին կրկին թեստ էին տվել, ավելի «ընդունակ» համարվող աշակերտները իրականում ավելի շատ էին առաջադիմել, քան նրանց համադասարանցիները: Ի՞նչն էր սրա պատճառը: Հետագայում թեստերը ցույց տվեցին, որ ուսուցիչները ենթագիտակցորեն ավելի շատ հնարավորություններ և ուշադրություն տրամադրել էին հենց այն երեխաներին, որոնց Ռոզենթհալը ավելի ընդունակ էր համարել: Հենց այդ պատճառով այդ խմբի երեխաներից սպասելիքներն ավելի շատ էին և հենց այդ սպասելիքներն էլ ստեղծել էին իրականությունը:

  2. Ինչքան շատ ընտրության հնարավորություն ունենք, այնքան ավելի քիչ ենք բավարարված մեր որոշումներով

    Երբևէ եղե՞լ եք զղջացող գնորդի դերում: Եթե այո՝ ուրեմն ձեզ ծանոթ է ընտրության պարադոքսի էֆեկտը: Նույնիսկ եթե տարբեր ընտրությունների մեջ մեր որոշումը ամենաճիշտն է, մենք ամենայն հավանականությամբ ավելի քիչ բավարարված և քիչ երջանիկ կլինենք մեր որոշմամբ: Անշուշտ՝ այս իրավիճակը ձեզ ծանոթ է: Այս իրավիճակի միակ լուծումը կարող է լինել հետևյալը. Ինքներդ ձեզ ավելի քիչ ընտրություններ տվեք, կենտրոնացեք միայն այն բաների վրա, որոնք ձեզ երջանիկ են դարձնում: Եվ վերջապես՝ արեք այն, ինչը ձեր կյանքին իմաստ է հաղորդում:

  3. Ինչքան շատ մարդիկ են տեսնում կարիքավոր մարդու, այնքան ավելի քիչ են օգնում նրան

Հետազոտողները սա անվանում են «պատասխանատվության շփոթմունք»: Սա այն իրավիճակն է, երբ մարդիկ ավելի քիչ պատասխանատու են իրենց զգում, երբ իրենց կողքին այլ մարդիկ կան: Իրականում՝ մարդուն օգնելու հավանականությունը կախված է, թե քանի մարդ կա տվյալ պահին այդ վայրում: Ուրեմն եթե դուք օգնության կարիք ունեք, մի փնտրեք այն ամբոխի մեջ:

Դիտորդի էֆեկտը ուսումնասիրվել է հոգեբաններ Բիբբ Լատանեի և Ջոն Դարլիի կողմից: Ըստ հետազոտության մարդկանց 85%-ը օգնության ձեռք էր մեկնում խեղդվող մարդուն, երբ տվյալ պահին միայնակ էին, իսկ միայնակ չլինելու դեպքում նրանց 65%-ն էր օգնության հասնում: Ավելին՝ եթե մարդու կողքին ևս չորս հոգի կային օգնելու հավանականությունը իջնում էր 31%-ով:

  1. Ձեր սխալներն այնքան էլ նկատելի չեն, որքան, որ դուք եք մտածում

    Մեր՝ անվերջ սխալներ գործելու զգացումը մեր մտքերի արդյունքն է, և այն չի համապատասխանում իրականությանը: Ըստ լուսարձակի էֆեկտի՝ մարդիկ այնքան շատ չեն ուշադրություն դարձնում մեր սխալներին, որքան մենք:

Իրականում մեզ թվում է, թե մենք միշտ լուսարձակի լույսի տակ ենք, և մեզ բոլորը նկատում են: Սակայն իրականում դա այդպես չէ: Սա գիտակցելով մենք կարող ենք ավելի ինքնավստահ դառնալ և հանգիստ զգալ:

Ուստի մյուս անգամ եթե որևէ սխալ եք գործում, կարող եք հանգիստ լինել, քանի որ դրա ազդեցությունը շատ ավելի փոքր է, քան դուք կարծում եք:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network