8 խոշոր բիզնեսներ, որ ստեղծվել են փոքրիկ ավտոտնակներում
LIFE
Apple Ներկայում Apple-ն աշխարհի ամենաթանկարժեք տեխնոլոգիական ընկերությունն է: Ու չնայած դրան` ժամանակին Սթիվ Ջոբսն առաջին համակարգիչները սկսել է հավաքել իր ծնողների փոքրիկ ավտոտնակում:

Microsoft
1975 թվականին Բիլ Գեյթսն ու Փոլ Ալլենը համակարգչային շուկայի ապագա հսկայի` Microsoft-ի հիմքը դրեցին ավտոտնակում:

Amazon 1994 թվականից Ջեֆ Բեզոսն իր գրքերի համացանցային խանութի սկիզբը դրեց փոքրիկ ավտոտնակում:

Harley Davidson 1901 թվականին Ուիլյամ Հարլին ընկերոջ ավտոտնակում ստեղծեց հետագայում հեծանիվների վրա կիրառվող շարժիչի նախագիծը:

Mattel 1945 թվականին նորապսակներ Ռութ ու Էլիոթ Հենդլերները, ովքեր Բարբի տիկնիկի և խաղալիքների «հայտնագործողն» են, իրենց առաջին փորձերն արեցին մի փոքրիկ ավտոտնակում՝ նկարի շրջանակ պատրաստելով:

Disney 1923թ. Ուոլթ և Ռոյ Դիսնեյները, միավորելով իրենց ռեսուրսները, հարազատներից մեկի ավտոտնակում ստեղծեցին տեսախցիկի համար նախատեսված ամբիոն:

Google Ստենֆորդում ուսանելու տարիներին Լարրի Փեյջն ու Սերգեյ Բրինը, ովքեր Google-ի հիմնադիրներն են, «տեղավորվել էին» ավտոտնակում, իսկ ողջ կազմակերպության աշխատակազմն ընդամենը չորս հոգի էր:

Hewlett-Packard 1939 թվականին աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկն իր գործունեությունը սկսեց ավտոտնակում` ընդամենը 538 դոլար ներդրում ունենալով:

Lotus Cars 1984 թվականին Էնթոնի Քոլին Բրյուսն իր առաջին արագընթաց մեքենան կառուցեց ծնողների ավտոտնակում:

Nike Այս կազմակերպությունը, որ 1964 –ից մինչև 1978 թվականը կոչվում էր BlueRibbonSport, նախապես հնարավորություն չուներ անգամ ավտոտնակ վարձել:

The Beatles Նախքան Բիթլզի ձևավորումը` Ջոն Լենոնը TheQuarrymen խմբում էր` իր դպրոցական ընկերների հետ: Նրանք փորձերն անցկացնում էին ավտոտնակում:



