Yerevan, 08.February.2026,
00
:
00
BREAKING


Մաշա Մնջոյան. «Համերգներից հետո կարող եմ ասել, որ Ավստրալիայում ավելի հայտնի եմ, քան Երևանում»

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Երգչուհի Մաշա Մնջոյանը վերջերս է վերադարձել Ավստրալիայից, որտեղ մասնակցել է «X-Factor» նախագծին: Երգչուհին այս անգամ BlogNews.am-ին պատմելու հետաքրքիր նորություններ ուներ: 

«Եվրատեսիլից հետո միանգամից մեկնել եմ Սիդնեյ. բուն նպատակս «X-Factor»նախագծին մասնակցելն էր: Կատարել եմ «Hallelujah» երգը, որը ինձ ժամանակին հաջողություն էր բերել: Չնայած նախատեսում էի ավելի շատ երգել, բայց ժյուրի անդամները բավարարվեցին երգի մի մասով»:

Առաջին փուլը հաղթահարելուց հետո պետք է շարունակվեր նախագիծը, սակայն որոշ խնդիրների պատճառով դադարեցվեց:  Մաշային չի վշտացրել այդ փաստը, քանի որ երեք ամիս ժամանակ ուներ և կարողացել է այդ ընթացքում հետաքրքիր նախագծեր իրականացնել. «Հասցրեցի Սիդնեյում ապրող իմ հարազատների հետ լավ ժամանակ անցկացնել և յուրաքանչյուր այցի ժամանակ հասկանում եմ, թե որքան եմ սիրում Սիդնեյը»: 

Երգչուհին Սիդնեյում ծանոթացել է հայ երաժիշտների հետ, որոնց հետ էլ կարճ ժամանակում երկու համերգ է ունեցել. «Երեք-չորս շաբաթում քսանհինգ երգ պատրաստեցինք. դա մի քիչ բարդ է, քանի որ երգերը պետք է սովորես: Ելույթ ունեցանք Սիդնեյի ամենահայտնի ակումբներից մեկում: Սիդնեյում երաժշտական ակումբները շատ-շատ քիչ են, կան շատ երաժիշտներ, իսկ երգիչները քիչ են: Երևի իմ բախտից էր, որ կարողացա այնտեղ ելույթ ունենալ, իհարկե ակումբի մենեջերի թույլտվությամբ: Շատ հաջող անցավ, ակումբում հայեր էլ կային, քանի որ իմացել էին, որ նման համերգ է լինելու: Երբ տեսանք, որ համերգը հաջող անցավ, որոշեցինք կազմակերպել ևս մեկը՝ բացարձակ այլ երգացանկով և այս անգամ հայերի համար: Այս համերգներից հետո կարող եմ ասել, որ Ավստրալիայում ես ավելի հայտնի եմ, քան Երևանում»:) 

Մաշան անկեղծանում է, որ այն էմոցիաները, որոնք ստացել է Սիդնեյում, նույնը չի ստանում հայ հանդիսատեսից. «Միգուցե դա նրանից է, որ այստեղ արտիստները շատ հասանելի են, միշտ տեսադաշտում են, իսկ այնտեղերաժշտության և հայկական երգերի հանդեպ կարոտ կա: Ես ինձ շատ գնահատված էի զգում թե՛ ֆինանսապես, թե՛ ծափահարությունների քանակից: Իսկ Սիդնեյում բնակություն հաստատելու մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ կյանքն անկախատեսելի է»:  

Պարզվում է՝ Սիդնեյում Մաշային նաև սիրո խոստովանություն են արել, բայց... «Ես դեռ պատրաստ չեմ լուրջ հարաբերությունների։ Դրա համար պետք է մի քիչ հասունանալ, իսկ հիմա ես մտածում եմ, որ դեռ մանուկ եմ: Ես բոլորի հետ հեռավորություն եմ պահպանում, և երբ հասկանամ, որ ժամանակն է եկել, իմ շանսը բաց չեմ թողնի»:

Հայ հանդիսատեսի համար դեռ պլաններ չունի, փոխարենը նոյեմբեր ամսին մեկնելու է Կանադա՝ շրջագայության: Խոսելով նոր տեսահոլովակ ներկայացնելու մասին՝ Մաշան նշեց. «Վերջին տեսահոլովակիցս հետո հասկացա, որ ինձ տեսահոլովակ պետք չէ, որովհետև ոչ մեկի դա պետք չէ, իսկ իմ արխիվի համար կարող եմ շրջագայություններիցս հոլովակ հավաքել: Նախ ինչպես արդեն նշեցի, Հայաստանում այնքան չեն գնահատի, որ ամիսը մեկ տեսահոլովակ նկարահանես, իսկ քանի որ ես ուսանող եմ և այլ ծախսեր ունեմ, ինձ շատ-շատ պետք է այն աշխատած գումարը, որը ես ստանում եմ»: 

Մաշան խոստովանում է, որ շատ սկզբունքային է իր երգերի ընտրության հանդեպ: Երբեք ցածրորակ երգ չի ներկայացնի միայն կոմերցիոն նպատակով. «Եթե շատ սիրված երգ է, կփոխեմ, որ իմ ոճին համապատասխան լինի՝ ճաշակով և գեղեցիկ: Եթե որակյալ տեսահոլովակ պետք է ներկայացնեմ, նորից պահանջվում է շատ-շատ գումարներ, իսկ ես չեմ ուզում իզուր վատնեմ, քանի որ գիտեմ՝ եթե ես ընտրեմ իմ սրտից եկած երգ, ապա այն չի աշխատելու»: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live