Առանց կոֆեինի առույգանալու 5 պարզ եղանակ
LIFEՉնայած օգտագործվող սուրճի մեծ քանակին, մենք լիցքավորվելու ոչ կոֆեինային մեթոդների կարիք ունենք: Ահա դրանցից հինգը.
Քայլեք
Գուցե թարմ օդն է պատճառը, կամ հենց քայլելը, ամեն դեպքում, հետազոտությունները ցույց են տալիս, որ քայլելը բարձրացնում է ուշադրությունն ու նվազեցնում սթրեսը: Եթե ավելին եք ուզում, ջանասիրաբար ու մի փոքր արագ քայլելը կբարձրացնի նաև ձեր տրամադրությունը:
Երաժշտություն լսեք
Հաճելի երաժշտությունը կարճ ժամանակահատվածում կլիցքավորի ձեզ: Եթե ոչ միայն լսեք, այլ նաև ձայնակցեք , կամ պարեք, շատ ավելի լավ (իհարկե սա այնքան էլ հեշտ չի լինի անել աշխատանքային ժամերին):
Ինչ կասեք թարմ կիտրոնի մասին
Մի անհանգստացեք, անհրաժեշտք է պարզապես հոտ քաշել: Հայտնի է , որ ցիտրուսային բույրերը խթանում են մեր միտքն ու տրամադրությունը: Նույնիսկ նարինջը կեղևից մաքրելը բավական է որոշ հակասթրեսային ազդեցություն ստանալու համար:
Հաճելի նկարներ թերթեք
Գեղեցիկ նկարները կարող են թարմացնել մեզ:Ճապոնական մի հետազոտության համաձայն` երեխաների նկարներ նայելը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը 44%-ով: Փորձեք ինքներդ:
Մաստակ ծամեք
Սրտի աշխատանքն արագացնելու միջոցով, մաստակ ծամելը նպաստում է դեպի գլխուղեղ արյան հոսքի ուժգնացմանը, ինչն էլ ձեզ ավելի զգոն է դարձնում: Չնայած, ըստ գիտնականների, պատճառը հենց ծամելու գործողությունն է, անանուխի համով մաստակը կարող է էլ ավելի շատ դրական ազդեցություններ թողնել: Անանուխը խթանում է նյարդային վերջավորությունները. Սա նման է դեմքին սառը ջուր շփելուն:
1
Planning your trip from a scratch: tips from IDBank
2
Unibank Offers 50% Discount on Cards During Weekends
3
Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBank
4
Ucom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia
5
Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance



