Բեն Ավետիսյանն ավտովթարի՞ է ենթարկվել. պարզաբանում է դերասանը
LIFEՀամացանցում տարածված լուրերն այն մասին, թե իբր Բեն Ավետիսյանը ենթարկվել է ավտովթարի, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am STYLE-ին տեղեկացրեց անձամբ դերասանը՝ նշելով, որ իր հետ ամեն ինչ կարգին է.
«Չգիտեմ, թե որտեղից են տարածվել ասեկոսեներն այն մասին, թե իբր ես ավտովթարի եմ ենթարկվել, բայց ընկերներս ու երկրպագուներիցս շատերը չեն դադարում ինձ գրել եւ հետաքրքրվել, թե ինչպես եմ: Ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ նման բան չի եղել: Փառք Աստծո, ոչ մի վթարի չեմ ենթարկվել, ինձ լավ եմ զգում եւ շարունակում եմ աշխատել: Շատ զգացված եմ բոլոր մտերիմներիցս, ծանոթ եւ անծանոթ մարդկանցից՝ նման ուշադրության եւ մտահոգության համար, բայց հավատացնում եմ, ինձ հետ ամեն ինչ լավ է»:
Սյունե Առաքելյան
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
3
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program
5
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026



