Անկախության 25-ամյակի զորահանդեսը լուսանկարներով
PHOTOPanARMENIAN.Net
Արցախյան պատերազմի հպարտ մարտիկներն են, մեր վետերանները, որոնք այսօր էլ բանակի ու զինվորի կողքին են, ինչպես այս ապրիլին էր, հակառակորդի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի ժամանակ. նրանք անմիջապես արձագանքեցին և նորից մարտադաշտ մեկնեցին կամավորականներից ջոկատներով:
#փառքուպատիվ ազատամարտիկներին
© #PANphoto / Karo Sahakyan
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թմբկահարներն են, որոնք Անկախության հռչակումից հետո մասնակցել են հանրապետությունում կայացած բոլոր զորահանդեսներին:
Մոնթեի գաղափարներին հավատարիմ` վարժարանը 1300-ից ավելի շրջանավարտ է ունեցել, որոնց մի մեծ մասը համալրել է ՀՀ ԶՈւ շարքերը։
Հայաստանի Հանրապետության պետական դրոշի, ՀՀ ԶՈւ Մարտական դրոշի և ՀՀ պահապան Խաչի դրոշակակիր խումբն է՝ զորահանդեսի հրամանատար՝ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորությամբ
© #PANphoto / Vahan Stepanyan
«Աստված պահպանի հայոց անկախությունը», ասացին ՀՀ ԶՈւ գնդերեցները՝ պատասխանելով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ 25-ամյակի առթիվ շնորհավորանքին
© #PANphoto / Vahan Stepanyan
«Տիգրան Մեծ» շքանշանակիր ԼՂՀ պաշտպանության բանակի մարտիկներն են, որոնք ապահովում են Արցախի անվտանգությունն ու ժողովրդի խաղաղ կյանքը
ԼՂՀ պաշտպանության բանակին
© #PANphoto / Vahan Stepanyan
«Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, առանձին հատուկ նշանակության բրիգադի զինվորներն են, որոնց շարքերում են կռվել ավագ լեյտենանտ Արմեն Հարությունյանը, սերժանտ Աշոտ Չախոյանն ու շարքային Սասուն Մկրտչյանը:
#փառքուպատիվ բրիգադի մարտիկներին
© DroDrone for #PANphoto
Մեր տանկիստներն են. ՀՀ ԶՈւ-ն համալրված է տանկային, մոտոհրաձգային և զրահատանկային զորամասերով՝ միշտ պատրաստ կատարելու մարտական ցանկացած առաջադրանք, ինչը ցույց տվեցին ապրիլյան քառօրյան պատերազմում
© #PANphoto / Vahan Stepanyan