Վախճանվել Է «Օսկարի» դափնեկիր Քյորտիս Հենսոնը
SOCIETY71 տարեկան հասակում կյանքից հեռացել Է «Օսկար» մրցանակի դափնեկիր, ռեժիսոր եւ սցենարիստ Քյորտիս Հենսոնը: Ինչպես գրել Է TMZ-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ, նրա մահն արձանագրել են կանչով ժամանած բժիշկները: Մահվան պատճառ Է նշվել սրտի նոպան:
Հենսոնն «Օսկար» Է ստացել 1998 թվականին «Լոս Անջելեսի գաղտնիքները» ֆիլմի սցենարի համար: Ֆիլմը նաեւ «Օսկարի» Է ներկայացվել եւս ութ անվանակարգերում, ներառյալ «լավագույն ֆիլմ» եւ «լավագույն ռեժիսուրա» անվանակարգերը:
Ռեժիսորը լայնորեն հայտնի Է դարձել 1992 թվականին «Օրորոցը ճոճող ձեռքը» թրիլերից հետո՝ Ջուլիանա Մուրի մասնակցությամբ: 2002 թվականին Հենսոնը մեծ Էկրանին ցուցադրեց ռեփեր Էմինեմին «8-րդ մղոնը» դրամայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



