Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Միլան»-ը հաղթեց «Լացիո»-ին
SPORTԻտալիայի առաջնության 5-րդ տուրում կայացավ կենտրոնական «Միլան»-«Լացիո» դիմակայությունը: «Արմենպրես»-ը հայտնում է, որ իտալական դասական դիմակայություններից մեկո ւմ հաղթել է «Միլան»-ը:
Առաջին խաղակեսում ավելի ակտիվ և նպատակասլաց էին գործում «Միլան»-ի ֆուտբոլիստները: Հռոմեական ակումբի կազմում բացակայում էր թիմի ավագ և կիսապաշտպանության առաջատար Լուկաս Բիգլիան: Արգենտինայի հավաքականի հենակետային կիսապաշտպանի բացակայությունը զգացվեց առաջին գոլի ժամանակ, երբ Յուրայ Կուցկան հենց հենակետայինի դիրքից կարողացավ հարվածի դուրս բերել Կառլոս Բակային: Կոլումբիայի հավաքականի առաջատարներից մեկը հիանալի մարզավիճակում է և խաղի 37-րդ րոպեին կարողացավ բացել խաղի հաշիվը: «Միլան»-ի առավելությունը շարունակվեց նաև 2-րդ կեսում և Վինչենցո Մոնտելայի թիմը կրկնապատկեց իր առավելությունը: Մբայե Նիանգը 11-մետրանոց հարվածով ամրագրեց իր թիմի առավելությունը:
«Միլան»-ը այս հաղթանակից հետո վաստակեց 9 միավոր և մրցաշարային աղյուսակում բարձրացավ 3-րդ տեղ: