Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 2.4 տոկոսով
ECONOMICSՀայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվար-օգոստոսին 2.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ ցուցանիշն աճել է 28.2 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամÕ ¢` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
Անկում է գրանցվել շինարարության, առևտրի շրջանառության ոլորտներում: Սպառողական գների ինդեքսը նվազել է 1.6 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 0.5 տոկոսով: Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել է 7.5 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում նվազումը 5.9 տոկոս է: 2015թ. հունվար-օգոստոսի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 8 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 4.1 տոկոսով:
Առեւտրի շրջանառությունը 2016-ի հունվար-օտոստոսին նվազել է 0.4 տոկոսով` 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել 1 տրիլիոն 365 միլիարդ 728 միլիոն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 7.0 տոկոսով` կազմելով 898 միլիարդ 717 միլիոն դրամ:
Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2.6 տոկոսով (185 հազար 782 դրամ). ընդ որում պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է 0.2 տոկոսով` կազմելով 161 հազար 218 դրամ, ոչ պետական հատվածում աշխատավարձն աճել է 4.9 տոկոսով` կազմելով 218 հազար 822 դրամ: Արտաքին առևտրաշրջանառության ծավալները 2015թ. հունվար-օգոստոսի համեմատ աճել են 4.6 տոկոսով (3 միլիարդ 114.7 միլիոն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն ավելացել է 18.9 տոկոսով (1 միլիարդ 129.7 մլն դոլար), իսկ ներմուծումը նվազել է 2.1 տոկոսով (1 միլիարդ 985 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամ բ կազմել է 481.89:
Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով: