Քաղաքացիների տպավորությունները զորահանդեսից
PHOTOՀայաստանի Հանրապետությունն այսօր տոնում է Անկախության 25- ամյակը, ինչի կապակցությամբ Երևանում մեծ զորահանդես էր կազմակերպվել։ Blognews-ը զորահանդեսին ներկա քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչ տպավորություններ ունեն։
Աննա Սահակյան, 19 տարեկան
Առաջին անգամ եմ մասնակցում զորահանդեսի ու առանձնակի սրտի թրթիռով։ Ընկերս ծառայում է Զինված ուժերում և այսօր Երևանում է. եկել եմ նրան տեսնելու։ Կյանքի գնով հասա առաջին շարք:) Շատ ոգևորված եմ, կարծում եմ այս զորահանդեսն ավելի ոգևորիչ է հենց զինվորների ընտանիքների համար, քանի որ տեսնում ենք, որ բանակում ոչ միայն մարտական ոգի կա, այլև հագեցած զինտեխնիկա։
Կարեն Մնացականյան, 29 տարեկան
Մինչ այս շատ էր քննարկվում՝ արժե՞ զորահանդեսանել, թե ոչ։ Հրապարակում ասեղ գցելու տեղ չկա, դա լավագույն պատասխանն է։ Մենք ունենք մարտունակ բանակ, լավ զինտեխնիկա, ինչը հուսադրող է պատերազմող երկրի համար։ Միայն Իսկանդերը ցույց տալու համար արժեր զորահանդես անել։
Շարունակությունը այստեղ: