Իմ սիրելի Արցախի կողմից երախտագիտության պարգև ստանալը շատ ոգևորիչ ու հուզիչ է. Հայկո
LIFEՀայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում երգիչ Հայկոն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է մեդալով՝ դժվարին պահերին ցուցաբերած մարդասիրության, ակտիվ մասնակցության և աջակցության համար:
Life.panorama.am-ի հետ զրույցում երգիչը նշեց, որ աննկարագրելի հպարտություն է զգում՝ նման կարևոր պարգևատրում է ստանալու համար. «Նախ՝ պետք է ասեմ, որ նախապես չգիտեի, որ նման պարգևատրում պետք է ստանամ: Ուղղակի Անկախության տոնի շրջանակում միջոցառումանը մասնակցելու հրավեր ստացա ու անակնկալ կերպով պարգևատրվեցի Մարդասիրության, ակտիվ մասնակցության և աջակցության համար երախտագիտության մեդալով: Կյանքումս առաջին անգամ էր, երբ ԼՂՀ-ի կողմից պարգև ստացա, ինչն ինձ համար անասելի կարևորություն ունի: Ես իսկապես խորապես մտահոգված եմ Արցախում կատարված ու կատարվելիք ամեն բանով, ինքս փորձում եմ իմ աջակցությունն ու ուշադրությունը ցուցաբերել արցախցիներին, Արցախի ամեն մի, թեկուզև փոքրիկ նվաճում մեզ համար մեծ ձեռքբերում է ու այսօր ստանալ հենց իմ սիրելի Արցախի կողմից երախտագիտության պարգև, շատ ոգևորիչ ու հուզիչ է»,- նշեց Հայկոն:
Երգիչն այսօր բոլոր հայերի նման տոնական տրամադրություն ունի, մեզ հետ զրույցում իր շնորհավորական խոսքը Հայկոն այսպես հղեց. «Ես իմ ողջ սրտով շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամ: Ես շատ եմ սիրում մեր երկիրը, իմ հայրենակիցներին և ամենակարևորը ուզում եմ, որ մեր 25-ամյա անկախ Հայաստանը միշտ ազատ ու անկախ լինի, ուզում եմ մենք բարգավաճենք ու աշխարհի ամենալավ երկիրը համարվենք»:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
1
New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan Foundation
2
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
3
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
4
The results of the second Junius financial literacy competition have been summarized
5
Ucom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue



