Yerevan, 28.October.2026,
00
:
00
BREAKING

Հայաստանն այցեվայրից բոլորիդ համար դառնում է իրական տուն. Նախագահը հանդիպել է սփյուռքի ներկայացուցիչների հետ

POLITICS

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 21-ին հանդիպում է ունեցել Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Հայաստան ժամանած սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Հանդիպումն իրենց ներկայությամբ պատվել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը: Ներկա են եղել նաև ՀՀ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: Հանրապետության Նախագահը ողջույնի խոսք է հղել հանդիպման մասնակիցներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպման շրջանակներում ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել նաև Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ թողարկված նամականիշների մարման հանդիսավոր արարողությունը: «25-ամյակ» և «Անկախություն» գրառումներով նամականիշների մարումն իրականացրել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ Բակո Սահակյան,

Ձե՛րդ Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդ,

Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին, 
Գերաշնորհ և հոգեշնորհ հայրեր վերապատվելի,

Հարգելի՛ գործընկերներ,
Ջերմորեն ողջունում եմ ձեզ քաղաքամայր Երևանում: Այս օրերին մենք բոլորս տոնում ենք Հայաստանի անկախ պետականության վերականգնման 25-ամյա հոբելյանը: Հաճելի է աշխարհի չորս կողմերից մայր Հայաստան այս առիթով ժամանած մեր ժողովրդի զավակներին բարի գալուստ մաղթելը:
Պատահական չէ, որ ձեզանից շատերն իրենց պարտքն են համարել այս կարևոր տոնակատարությունների օրերին լինել հայրենիքում: Անցած այս բոլոր տարիների ընթացքում Հայաստան աշխարհի բոլոր հատվածներում մենք մշտապես զգացել ենք սփյուռքի ներկայությունը, համերաշխությունը և աջակցությունը: Հայոց պետականության վերականգնումը եղել է Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը կամրջող կարևորագույն նպատակ:
Անցած քսանհինգ տարիների ընթացքում չի եղել որևէ մարտավարական և ռազմավարական խնդիր կամ ծրագիր, որը հնարավոր չլիներ քննարկել և իրագործել այս եռամիասնության շրջանակներում: Մենք մշտապես եղել ենք իրատես և հստակ ենք գնահատել մեր հնարավորություններն ու կարողությունները: Դրա շնորհիվ էր, որ մշտապես կարողացել ենք հասնել այն նպատակների իրականացմանը, որոնք սահմանվել էին մեր կողմից:
Անգամ ամենահպանցիկ անդրադարձ ը մեր անցած ճանապարհին ցույց է տալիս մեր արձանագրած առաջընթացը: Զորօրինակ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնադրման գործում ահռելի ավանդ ունեցան դեսպանընկալ երկրների հայ համայնքները: Անկախության վերանվաճման առաջին տարիներին տեղի ունեցած գագաթնաժողովներին և բարձր մակարդակի հանդիպումներին որևէ նորանկախ երկիր չէր ներկայանում այնպիսի պատվախնդրությամբ, ինչպես որ ներկայանում էր Հայաստանի Հանրապետությունը: Իսկ դրա հետևում առկա էր սփյուռքի կառույցների, կազմակերպությունների և անհատների ահռելի և շատ դեպքերում՝ անտեսանելի աշխատանքը: Այդ շունչն ու ոգին զգացել ենք և՛ անկախությանը նախորդած ավերիչ երկրաշարժի, և՛ անկախության հռչակմանն անմիջապես հաջորդած Արցախյան հերոսամարտի օրերին: Աշխարհի կարևորագույն կենտրոններում ներկայացված լինելով՝ բարեկամներ ունենալու և նորանկախ մեր պետության ձայնը տեղ հասցնելու հնարավորությունը մշտապես հպարտությամբ է լցրել մեր սրտերը և նախանձով՝ մեր ոչ-բարեկամների:
Բոլորովին վերջերս՝ ընդամենը մեկ տարի առաջ, մենք ոգեկոչեցինք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Հայաստանի պետության և սփյու ռքի կառույցների համատեղ և համակարգված աշխատանքը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ մենք կարող ենք հետապնդել և իրականացնել կարևորագույն քաղաքական նպատակներ: Երևանը հանդես եկավ որպես առաջնորդող և կառավարող ուժ, սակայն այդ ամբողջ հետևողական, համակողմանի աշխատանքը հնարավոր չէր լինի առանց մեր բոլորի միասնական քաղաքական կամքի: Սա ևս մեկ վկայություն է նրա, թե ինչ կարող է անել մեր հավաքական ուժը: Նման վերաբերմունք և արդյունք պահանջող հարցերն ու խնդիրները, իհարկե, շատ են:

Սիրելի՛ գործընկերներ,

Ես հպարտ և ուրախ եմ, որ մեր դարերով երազած պետության քառորդդարյա հոբելյանին դուք ժամանել եք ոչ որպես հյուր, այլ որպես տանտեր, որպես լիարժեք մասնակից: Այսօր Երևանում գործում են ձեր կողմից ներկայացվող կառույցների խոշոր գրասենյակները, իսկ ձեզնից որոշների դեպքում՝ արդեն նաև կենտրոնակայանները: Այստեղ դուք ունեք ձեր ակնառու ներկայությունն ու մասնակցությունը թե՛ տնտեսության մեջ, թե՛ հասարակական և քաղաքական կյանքում, թե՛ ակադեմիական և թե՛ լրատվական դաշտում: Այստեղ են տեղափոխվում ձեր կողմից ավանդաբար անցկացվող երիտասարդական հավաքները, ճամբարումներն ու ամառային դպրոցները, ձեր համագումարներն ու համաժողովները, այստեղ եք դուք հիմնում գերազանցության գերժամանակակից կենտրոններ, դպրոցներ, համալսարաններ, հետևաբար՝ Հայաստանն այցեվայրից բոլորիդ համար հետևողականորեն դառնում է իրական տուն: 
Շատ կցանկանայի, որ այստեղ տեսնեինք բոլոր այն անհատներին, խմբերին, կառույցներին, որոնք եղել են մեր եռագույն հպարտության, մեր անկախ Հայաստանի կերտողներն ու այսօր էլ լծված են մեր պետության ամրապնդման գործին: Կուզենայի տեսնել նաև նրանց, ովքեր դեռ նոր պետք է զգան հայրենիքի խորքային բացահայ տման բերկրանքը: Դուք ներկայացնում եք սփյուռքի հզորագույն կառույցները, բայց ինչպես հաճախ ինքներդ եք խոստովանում, նույնիսկ ձեր ներկայացուցչական կառույցները չեն ներառում աշխարհասփյուռ հայության ամբողջական ներուժը: Հուսով եմ, որ նաև դրա մասին է լինելու այսօրվա մեր խոսակցությունը՝ ինչպես ընդլայնել ներգրավումն ու հզորացնել ակտիվությունը մեր այն հայրենակիցների, ովքեր կարող են նպաստել այդ նվիրական գործին, հատկապես՝ ինչպես լիարժեքորեն ներգրավել երիտասարդ սերունդը:
Հաշվի առնելով ձեր ներկայությունը Հայաստանում՝ ես անհրաժեշտ գտա ձեզ հր ավիրելու այս հանդիպմանը՝ քննարկելու համար նաև այն խնդիրները, որոնց անդրադարձել ենք դեռևս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի շրջանակներում: Խոսքս, մասնավորապես, վերաբերում է Համահայկական հռչակագրում արտացոլված Ցեղասպանության հետևանքների վերացման իրավական թղթածրարի մշակման աշխատանքներին և Համահայկական խորհրդի ձևավորման գաղափարին:

Բնական է, որ պատրաստ եմ և անհրաժեշտ եմ համարում խոսել նաև Հայաստանի ներքին կյանքում ընթացող գործընթացների մասին, Սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու, նոր կառավարության ձևավորման ընթացքի, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին: Բայց մինչ այդ, ցանկանում եմ կատարել շատ հաճելի մի պարտականություն: Տոնական օրերին պետական պարգևների արժանացած անձանց թվից երկուսին ցանկանում եմ պարգևատրել հենց այստեղ՝ բոլորիդ ներկայությամբ: Ես հրամանագիր եմ ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ պարոն Բակո Սահակյանին Տիգրան Մեծ շքանշանով պարգևատրելու մասին՝ հաշվի առնելով նրա անուրանալի դերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման և ամրապնդման գործում:

Սիրով ուզում եմ նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինին հանձնել դեռևս անցյալ տարի հրամանագրով հաստատված նրա պարգևը: Վեհափա՛ռ Տեր, մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը հայապահպանության գործում, ինչպես նաև մեր ավանդական արժեքների պահպանման սուրբ պարտականությունները: Շատ շնորհակալ ենք և թույլ տվեք Ձեզ հանձնել Ձեր պարգևը: 
Այստեղ ներկաներից երեկվա իմ հրամանագրերով պետական բարձր պարգևների, տարբեր շքանշանների են արժանացել պարոնայք Գագիկ Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը, Հրանտ Մարգարյանը, Հարութ Սասունյանը, իսկ ավելի վաղ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: 

Սիրելի՛ գործընկերներ, 

Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիդ՝ պետք է շեշտեմ, որ դա ձեր կողմից կատարվող հսկայական աշխատանքի համեստ գնահատականն է:

Շնորհակալություն:

Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter