Անկախության տոնը «անկախության սերնդի» արտիստների աչքերով
PHOTOLife.tert.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետությունն այսօր նշում է անկախության 25-րդ տարեդարձը: 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով:
Հայ ժողովուրդը դրական պատասխան տվեց հարցին՝ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Քվեարկության իրավունք ունեցողների 94,99%-ն «այո» ասաց անկախությանը։
Անկախության տոնը հատուկ կերպով է տոնում «անկախության սերունդը»՝ բարդ ու դժվար տարիներին ծնված, հասունացած, բայց իր հողի վրա հպարտ ու ամուր կանգնած երիտասարդությունը։
Tert.am Life-ը զրուցել է Սոնա Ռուբենյանի, Քրիստինե Պեպելյանի, Արտակ Վարդանյանի, Ավետ Բարսեղյանի հետ և գրի առել նրանց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։
«Ես անկախությունից երեք տարի փոքր եմ։ Մեր նոր պետության առաջին քայլերի ժամանակ անգիտակից հասակում եմ եղել։ Դպրոցից սկսած երգել եմ հայրենասիրական երգեր և արդեն հասկացել եմ՝ ի՞նչ է պետությունը, հայրենիքը, անկախությունը։ Մեր ժողովուրդը շատ է փափագել անկախություն։ Կարծում եմ, որ ամենակարևորը անկախությունը պահելն է։ Ամեն մեկս մեր արած լավ գործով պետք է ծաղկեցնենք մեր ազատ, անկախ հայրենիքը»,-նշեց 22-ամյա երգչուհի Սոնա Ռուբենյանը։
Շարունակությունը՝ այստեղ: