2017 թվականի հունիսից ԵՄ-ի ներսում կվերացնեն շարժական կապի ռոումինգը
SOCIETYՀաջորդ տարվա հունիսից Եվրամիության ներսում շարժական կապը տեւողությամբ եւ փոխանցվող տվյալների ծավալով լինելու Է առանց սահմանաչափի, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Եվրահանձնաժողովը սեպտեմբերի 21-ին հայտարարել Է շարժական կապի կանոնակարգի վերանայված նախագծի մասին, որը նախատեսում Է ռոումինգի վերացում, ինչպես նաեւ չարաշահումներից օպերատորների պաշտպանության երաշխիքներ:
Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, 2015 թվականի հոկտեմբերին Եվրախորհրդարանն Ստրասբուրգում կայացած իր նստաշրջանում ընդունել Է օրենքների փաթեթ, որոնք 2017 թվականի հունիսից կվերացնեն ռոումինգի համար վճարը Եվրամիության երկրների շարժական ցանցերում: Այն ժամանակ հայտնել Էին, որ անցումային ռեժիմը կսկսի գործել 2016 թվականի ապրիլից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter



