Yerevan, 18.February.2026,
00
:
00
BREAKING


Հարավային Կովկասում մեր բանակը լավագույնն է. մշակութային գործիչները գնահատում են զորահանդեսը

INTERNATIONAL NEWS

Հայաստանի մտավորականները Հայոց բանակը բարձր արժեք են համարում և երկրի 25-ամյա պատմության ամենամեծ ձեռքբերումը: Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին ներկայացվեց ծանր սպառազինություն՝ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր, «Գրադ» համազարկային կրակի ռակտիվ համակարգ և այլ զենքեր: Շքերթի մասին իրենց կարծիքներն ու տպավորությունները «Արմենպրես»-ի հետ կիսեցին ՀՀ մշակութային գործիչները:

«Կարծում եմ՝ բանակը բարձր արժեք է և մեր երկրի ամենամեծ ձեռքբերումը: Այն մեր ժողովրդի գոյատևման կարևորագույն երաշխիքն է: Թե՜ հայաստանաբնակ, թե՜ օտար երկրներում ապրող հայերի համար նման միջոցառումն անհրաժեշտ է և նշանակալի: Հարավային Կովկասում մեր բանակը լավագույնն է, և դա պետք է փաստել: Զորահանդեսը բոլորիս է ոգևորել : Թշնամին միայն կուրախանա, երբ մտածի, որ Հայաստանի Հանրապետությունը միջոցներ չունի շքերթ անցկացնելու համար: Միջոցառմանը արվեստագետի հայացքով նայելիս՝ եկա այն եզրահանգմանը, որ ամեն ինչ ճաշակով էր արված, համահունչ: Նկատեցի , որ զրահամեքենաները ռետինե անիվներով քարշակների վրա էին դրված ասֆալտը չփչացնելու համար, այսինքն ամեն ինչ հաշվի էին առել: Կրկին փաստեցի, որ հզոր երկրում եմ ապրում, չնայած սոցիալական բարդ խնդիրներին»,-նշեց գրող, սցենարիստ, երգահան Քրիստ Մանարյանը: 

«Ռազմական շքերթը ժողովրդին ցույց է տալիս իր բանակի հզորությունը: Այն երկրի անվտանգության տեսանելի պատկերն է: Հատկապես քառօրյա պատերազմից հետո երկրի անվտանգության հետ կապված բազմաթիվ հարցեր առաջացան: Ոմանք գերագնահատում էին մեր ուժերը, ոմանք էլ՝ թերագնահատում: Այսօրվա շքերթը ցույց տվեց, որ մեր բանակը ամուր է և հզոր: Այն համալրվում է նորանոր զենքերով՝ մեր երկրին սպառնացող վտանգներն ի չիք դարձնելու համար: Հայ զինվորները ակտիվ էին, պատրաստակամ. դա խոսում էր մեր բանակի կառուցվածքի, հայ զինվորի հոգու մասին»,-ընդգծեց բանաստեղծ, ՀՀ գրո ղների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Երևանի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին կայացավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ամենանշանակալի իրադարձությունը` տոնական զորահանդեսը: Զորահանդեսի ընթացքում հանդիսավոր երթով անցան ՀՀ Զինված ուժերի հետեւյալ ստորաբաժանումները. Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների ստորաբաժանումը, ազատամարտիկներից, հոգևորականներից` գնդերեցներից կազմված զորախմբերը, Վ.Սարգսյանի անվան ուսումնարանի կուրսանտները, Մարշալ Ա.Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտները, Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական հաալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտները, ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտիկները, Առաջին, Երկրորդ, Երրրորդ, Չորրորդ եւ Հինգերորրդ բանակային կորպուսների ստորաբաժանումներ, ՌԴ 102 ռազմաբազայի զինվորները, Առանձին հատուկ նշանակության բրիգադը, ՀՀ ոստիկանության զորքերի ստորաբաժանումները, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները, խաղաղապահ բրիգադը, Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները:

 

Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Invest