Գերմանիայում հրապարակվել Է «Հանրագիտարան Մերկել. կանցլերը Ա-ից մինչեւ Ք» գիրքը
INTERNATIONAL NEWSԳերմանիայում վաճառքի Է հանվել «Հանրագիտարան Մերկել. կանցլերը Ա-ից մինչեւ Ք» գիրքը (Das Lexikon Merkel - Die Kanzlerin von A-Z): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Deutsche Welle մեդիակորպորացիան:
Գրքի հեղինակը Բեռլինում Reuters գործակալության թղթակից, մասնագիտությամբ պատմաբան Անդրեաս Ռինկեն Է, որը կանցլերի կյանքին հետեւում Է արդեն 16 տարի:
447-Էջանոց «Հանրագիտարանը» պատասխանում Է այն հարցերին, որոնք վերաբերում են Անգելա Մերկելի անձնական եւ հանրային կյանքին, օրինակ՝ արդյոք լինում են պահեր, երբ նա չարանում Է, որն Է փախստականների նկատմամբ նրա քաղաքականության Էությունը, որտեղից հայտնվեց նրա լայն տարածում գտած «Մենք գլուխ կհանենք» արտահայտությունը, կանցլերն օգտագործում Է արդյոք ալկոհոլ եւ այլն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



