Yerevan, 30.March.2026,
00
:
00
BREAKING


Լավագույն կանայք՝ ըստ կենդանակերպի նշանի

LIFE

Խոյ

Դիմանալ Խոյ-կնոջը կարող է միայն շատ ուժեղ տղամարդը։ Գառնուկ ձևանալով՝ այդ կինը միանգամից իր բնավորությունը ցույց չի տա։  Իսկ հետո․․․ Այս կինը կփորձի ճկել ցանկացած տղամարդու, և որքան ուժեղ լինի մրցակիցը, այդքան թեժ կլինի պայքարը։ Ամեն Աստծո օր այդ համառը մի փոքրիկ Առմագեդոն պետք է ապրի։ Այստեղ կա երկու ելք՝ պայքարել մինչև վերջ, կամ մոռանալ և հանձնվել ։ Սակայն այդ դեպքում Խոյ – կնոջ հետքարքրությունը կկորչի և նա կսկսի փնտրել նոր՝ ավելի ուժեղ մրցակից։ «Կյանքը պայքար է» ՝ սա է Խոյ-կնոջ կարգախոսը։ Շատերին դուր է գալիս։

Ցուլ

Ցուլ կնոջ դասական կերպարը՝ սղոց շնաձուկ։ «Կսղոցի»  ցանկացած տղամարդու։ Նրա կանացի զինանոցում կան նաև շանտաժն ու մանիպուլյացիան։ Այս կնոջ համար ամուսինը, որը հեռուստացույցի կամ համակարգչի առջև է նստած՝ թշնամի է, որին շատ շտապ որևիցե օգտակար գործ է պետք գտնել։ Ցուլ-կնոջից չես թաքնվի՝ կգտնի և կստիպի անել այն, ինչը հարկ է համարում։ Եթե ամուսինը նրան սիրում է և համբերատար է , ապա ժամանակի ընթացքում կարող է կարիերայում մեծ հաջողությունների հասնել։

Երկվորյակներ

Այս կանայք սիրախաղ և ֆլիրտ են սիրում։ Սակայն ոչ բոլոր տղամարդիկ կարող են ամուսնության ընթացքում մշտապես սիրախաղ ապահովել։ Իսկ Երկվորյակ – կինը տեսնում է իր ամուսնու ողջ էությունը, իսկ ինչը որ չի տեսնում՝ կիմանա վաղ թե ուշ, և ամեն հարմար պահի մատնացույց կանի նրա բնավորության բոլոր բացասական կողմերը։ Սակայն եթե տրամադրությունը լավ է, ապա կօգտագործի այդ գիտելիքները անձնական նպատակներով։ Իսկ ընդհանուր առմամբ այս կանայք բավականին թեթև են շփման մեջ և կենսուրախ, երբեմն էլ՝ արկածախնդիր։ Ամուսնությանը վերաբերվում են նույնքան թեթև և սիրում են բազմազանությունը, ինչը պետք է հաշվի առնել և չսպասել այս կանանցից խորը և ուժեղ զգացմունքների ։ Բայց այս կնոջ հետ երբեք չեք ձանձրանա։ 

Խեցգետին

Խեցգետինը կատարյալ կին կլինի ։ Նրա համար առաջին տեղում միշտ տունը կլինի։ Հոգատար մայր և կին է, կարգն ու հարմարավետությունն ապահովված են։ Ճիշտ է , իրենք շատ նուրբ հոգի ունեն և ժամանակ առ ժամանակ տրամադրության տատանումներ են նկատվում, սակայն ո՞ւմ  հետ չի պատահում։  Երազկոտությունը վերածվում է պրագմատիզմի, իսկ խստությունը հանկարծ քնքշություն է դառնում։ Այն տղամարդը, որը կարծքում է , որ Աստծո պարգևի է արժանացել և կարող է չզբաղվել տնային և ընտանեկան խնդիրներով, իսկույն կպատժվի և մանրամասն հրահանգներ կստանա, թե ինչ է նա պարտավոր անել, ինչն է կյանքում կարևոր և ով է տան տերը։

 Առյուծ

Առյուծ-կինը պետք է փայլի։ Եթե նրան հաջողվել է հարուստ ամուսին գտնել, որը պատրաստ է ապահովել  շքեղ հանգիստը, ժամանցը, երեկույթները, ապա այդ կինը  տղամարդուն հնարավորություն կտա շարունակել աշխատել իր բարօրության համար։ Հակառակ դեպքում ամուսինը ստիպված կլինի կատարել թագուհու հրահանգները։ Այս տարբերակներից յուրաքանչյուրն էլ պրագմատիկ և հզոր Առյուծ-կինը կկարգավորի այնպես, որ բոլորին հարմար լինի․ տղամրդն աշխատում է,  կինը՝ աստղ է և թագուհի ամենուր, և բոլորը հիանում են, թե որքան շքեղ կին է և օրինակելի ընտանիք։ 

Կույս

Կույս-կանայք ապրում են և մտքով , և սրտով։ Իրենք շատ լավ տնային տնտեսուհիներ են՝ տնտեսող, կոկիկ և պրակտիկ։ Այո, երբեմն ձանձրալի են, և ի՞նչ։ Մի՞թե դուք երբեք չեք նվնվում։  Փոխարենը Կույսը միշտ հասկանում և աջակցում է ամուսնուն՝ գրեթե ցանկացած իրավիճակում։ Տղամարդու լավագույն ընկերը  կինն է։  Այս կանոնը Կույսի ամուսինը պետք է անգիր հիշի։ Նույնիսկ երբ նա սկսում է ձանձրացնել իր ամուսնուն։ Սակայն բոլոիրի մոտ էլ պատահում է այս տեսակ ժամանակավոր «խենթություններ» ․ ընտանեկան կյանքում ամեն բան հարթ չի կարող լինել։

Կշեռք

Կշեռք-կնոջ բնությունը  բավականին հակասական է։ Նրա մեջ համատեղված  են հակասող հատկանիշներ՝ նրբություն և կոպտություն, նա շատ էմոցիոնալ չէ և միևնույն ժամանակ կարող է շատ հեշտությամբ բռնկվել։ Նուրբ և փոքր-ինչ գոռոզ կինը սովոր չէ ծանրաբեռբվածությանը, որը հաճախ է պատահում կյանքում։ Կենցաղում անիմաստ էակ է, և ավելի լավ կլինի , եթե ամուսինն այդ բեռը վերցնի իր ուսերին՝ ապահովի նրա հարմարավետությունն ու ուրախացնի տարատեսակ հաճելի անակնկալներով  և ամեն կերպ պաշտպանի կնոջը անախորժություններից և դժվարություններից։

Կարիճ 

Կարիճ-կինը զգացմունքային, խորհրդավոր և համեստ  է։ Սակայն նրբությունը զուգորդվում է նպատակասլացության և ամրության հետ։ Շատ նուրբ ինտուիցիան կհուշի այն ամենն, ինչ իրեն անհրաժեշտ է։ Նա ինքը կընտրի տղամարդուն և կգայթակղի նույնիսկ հեռավորության վրա։ Շատերիը կարծումն, թե Կարիճ-կանայք կախարդներ են։ Իսկ իրականում Կարիճ-կինը պարզապես ցանկացած տղամարդու երազանքն է։ Եթե սիրում է , ապա և սիրուհի է , և ընկեր, և խելացի զրուցակից։ Իմաստուն և ուժեղ տղամարդը կգնահատի դա։

Աղեղնավոր

Կին-զինվոր, ամազոնկա։ Ամեն տղամարդ չէ, որ կարող է դիմակայել այդ ճնշմանը։ Ոչ մի անհանգստություն ամուսնության վերաբերյալ՝ լավ տնային տնտեսուհի է, իսկ սեքսը նրա համար կարծես սպորտ լինի։ Հեշտությամբ է ծանոթանում տղամարդկանց հետ, հեշտությամբ ամուսնանում, հեշտությամբ երեխաներ ունենում, և նույն հեշտությամբ՝ ամուսնալուծվում։ Այս կինը տանել չի կարող միապաղաղությունը և ազատություն է սիրում։

Եթե ամուսինը նահապետական բռնապետության մոլի կողմնակից չէ, ապա ամուսնական կապի մեջ նրան երկար պահելու հույս կա՝ ցույց տալով, որ նա կարող է հեռանալ, երբ ցանկանա։ 

Այծեղջյուր

Այծեղջյուր –կինը հաստատ գիտի, թե ինչպիսին պետք է լինի նրա ամուսինը, և այդ պատճառով կարող է դեռ երկար «տանը մնալ»։ Բարդ է իդեալին գտնելը։ Եթե այնուամենայնիվ  հաջողվեց ամուսնանալ, ապա նա շատ հավատարիմ և լավ կին կլինի։ Միայն այն պայմանով , որ ամուսինը պետք է չթուլանա և շարունակի համապատասխանել  իր իդեալին։ Այդ դեպքում նա կանի ամեն բան, որպեսզի ամուսինը հասնի իր նպատակներին, որոնք կօգնի գտնել հենց նա՝ կինը։ Եվ միշտ հասկանալի կերպով կբացատրի, թե ինչու նա պետք է երջանիկ լինի։ 

Ջրհոս

Թեթև և հանգիստ Ջրհոս-կինը չի վախենում դժվարություններից։ Նրա կայտառությունն ու մարդամոտությունը, բարյացակամությունն ու սրամտությունը գայթակղոևմ են տղամարդուն։ Առհասարակ, այս կանանց հետ շատ լավ է ընկերություն անել՝ հաստատ չեք ձանձրանա։ Իսկ միապաղաղ և հանգիստ ընտանեկան կյանքը կարող է տխրություն առաջացնել նրա մոտ, և ստիպված կլինեք ամոքել նրան արկածներով։ Չնայած, որ որոշ ժամանակ նա կարող է ընտանիքի լավ կին և մայր լինել,  նրան պարբերաբար դրական լիցքեր են  պահանջվում՝ ցանկալի է անսպասելի և օրիգինալ։ Դիմացիր, ամուսին, դու էլ հրեշտակ չես։

Ձկներ

Սա իսկապես կին-առեղծված է։ «Ճանաչիր  ինքդ քեզ»  Ձուկ-կնոջ գլխավոր խնդիրն է։ Ամուսինը պետք է ապահովի նրան ինքնաճանաչմամբ ազբաղվելու  հնարավորթյամբ՝ պաշտպանել, ապահովել , հաճախ նվերներ գնել, զվարճացնել։ Այս դեպքում նա լավ կին և մայր կստանա։ Իսկ եթե Ձուկը իր համար ամուսին է գտել, որը ինքն էլ դեմ չէր լինի այս ամենից օգտվել, ապա պիտի մի փոքր տանջվի։ Իսկ Ձկները տանջվելու վարպետներ են։ Սակայն ո՞վ կարող է խանգարել Ձկնիկին լողալով փախչել՝ ավելի լավ կյանք որոնելու։

 Նյութը՝ NEWS.am STYLE

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network