Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


«Ժամանակ». Ե՞րբ Կարեն Կարապետյանը կստանա քարտ-բլանշ

POLITICS

«Ժամանակ. թերթը գրում է. «Նախօրեին փոխվարչապետի եւ տնտեսական ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարարի իր պաշտոնում վերանշանակված Վաչե Գաբրիելյանը լրագրողների հարցերին ի պատասխան մեկնաբանելով Հայաստանի տնտեսության «չափազանց ծանր» վիճակի մասին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, ասել է, որ դա չի նշանակում թե նախորդ կառավարության տնտեսական աճի մասին թվերը իրականություն չէին, այլ պարզապես խոսքը մեր տնտեսության ներկայիս մոդելի սպառվածության մասին է: Ենթադրենք, տնտեսական աճի մասին հայտարարությունները իրականություն էին, թեեւ հիշվում է, որ օրինակ հենց նույն Վաչե Գաբրիելյանն էր, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հակասության մեջ էր տնտեսական աճի մասին բնակչությանը շեփորելու նրա հանձնարարականի կապակցությամբ, որ Աբրահամյանն իջեցրել էր նախարարներին:

Սակայն ենթադրենք, որ թվերն իսկապես ճիշտ են եղել եւ խնդիրը մոդելն է: Ուրեմն հարց է առաջանում՝ ո՞ր մոդելը: Ի՞նչ մոդելի տնտեսություն է Հայաստանի տնտեսությունը, որը սպառել է իրեն: Ու երբ Կարեն Կարապետյանը խոսում է մոդելի փոփոխության անհրաժեշտության մասին, ապա ի՞նչ մոդելի փոփոխության մասին է խոսքը:

Որքան հայտնի է, Հայաստանի տնտեսությունը կոռումպացված, մենաշնորհային եւ օլիգոպոլ գերբարձր՝ ըստ Համաշխարհային բանկի փորձագետների Արեւելյան Եվրոպայում ամենաբարձր մակարդակն ունեցող մի տնտեսություն է, որը սերտաճած է քաղաքականության հետ: Ա՞յս մոդելի մասին է խոսքը: Եթե այո, ապա թե Կարեն Կարապետյանը եւ թե նրան մեկնաբանող փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը լիովին իրավացի են: Սակայն, ինչպե՞ս փոխել այդ մոդելը: Ահա սա է հարցը, որ նրանց առաջ է, եւ որը ուզում է հասկանալ նաեւ հասարակությունը:

Նոր կառավարությունը տարանջատելո՞ւ է բիզնեսն ու քաղաքականությունը, տնտեսությունն ու իշխանությունը, նվազեցնելու է մենաշնորհները եւ օլիգոպոլիաները, թե ոչ: Որովհետեւ, եթե խոսքն այս մոդելի եւ դրա փոփոխության մասին չէ, ապա այլեւս կարեւոր չէ, թե էլ ինչի մասին է կամ ուրիշ ինչի մասին: Ինչի մասին էլ ուզում է լինի, եթե քրեաօլիգարխիկ մոդելի փոփոխության մասին չէ, ապա կնշանակի իրականում ոչ մի փոփոխության մասին չէ, քանի որ չփոխելով այդ մոդելը, հնարավոր չէ Հայաստանի տնտեսական կյանքում այլ բան փոխել:

Կտա՞ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրն այս առանցքային հարցի պատասխանը, գնալո՞ւ է Կարապետյանը գործող մոդելի դեմ, եւ ինչ ճանապարհով կամ մեխանիզմներով: Սա է լինելու առանցքայինը:

Նոր կառավարության տեքստը չի կարող լինել գեղեցիկ խոսքերի շարադրանք: Նոր կառավարության ծրագիրը չի կարող շրջանցել դառը իրականության կոնկրետ արձանագրումը, եթե իրապես միտված է լինելու այդ իրականությունը փոխելուն: Միայն կոնկրետ արձանագրման դեպքում է հնարավոր հանրային աչքի համար նվազագույն երաշխիք, որ առաջարկվող լուծումները կազմվել են իրականության խորքային գիտակցմամբ եւ դրան մարտահրավեր նետելու կամքով: Կարեն Կարապետյանի կառավարության հասարակական «քարտ-բլանշը» կախված է լինելու նրանից, թե այդ կառավարությունն իր ծրագրում որքան համարձակ, բաց եւ ազնիվ կգտնվի խնդիրների խոստովանության կոնկրետության հարցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan