Աշոտ Մանուկյանն էներգետիկայի ոլորտի զարգացումը տեսնում է երեք ռազմավարական ուղղություններով
SOCIETYՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանը ոլորտի զարգացման համար նախանշել է երեք ռազմավարական խնդիր, որոնք պետք է իրականացնի գործունեության ընթացքում: Կառավարության նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Մանուկյանը նշեց, որ առաջին ռազմավարական խնդիրն իր համար ատոմակայանի արդիականացման ծագիրն է, որը մեկնարկել է սեպտեմբերի քսանին: «Երկրորդ խնդիրն ընդերքի համալիր հետազոտությունն է, երրորդն` ավելի արդիական և ժամանակակից արտադրող հզորությունների գործարկումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Մանուկյանը:
Նորանշանակ նախարարն ընդգծեց նաև, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում կադրային որևէ փոփոխություններ այս պահին չի իրականացնելու:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



