Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Եթե ինչ-որ մեկը բռնի ճանապարհով եկավ տեղական իշխանության, երկար կյանք ունենալ չի կարող. Խոսրով Հարությունյան

SOCIETY

Նախորդ կիրակի հանրապետության բազմաթիվ համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս ընտրություններն առանձնացան ընդդիմադիրների մասնակցության թվի զգալի աճով:

Որոշ բնակավայրերում իշխող կուսակցության ներկայացուցիչները նույնիսկ պարտվեցին ընդդիմադիր թեկնածուներին և անկուսակցականներին: Այնուամենայնիվ, կա տեսակետ, որ անկուսակցականներից շատերը ծպտյալ հանրապետականներ են:

«Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը Past.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ընդդիմադիրները սկսել են գիտակցել տեղական խնդիրների կարևորության մասին: «Ես չեմ կարծում, որ մեր քաղաքացիերը շատ մեծ տխրություն են ապրում, երբ որոշ համապետական հարցեր չեն լուծվում կամ ձգձգվում են, բայց, եթե դպրոցն ու մանկապարտեզը չեն գործում, եթե ձյունը չի մաքրվում, եթե պուրակ չկա, ներքաղաքային տրանսպորտը չի աշխատում, համաձայնեք, որ սրանով մեր կյանքի որակն է պայմանավորվում:Շատ դրական եմ համարում, որ ընդդիմադիրները, որոնք նախկինում խուսափում էին ստանձնել տեղական խնդիրների լուծման դժվար, որոշ դեպքերում՝անհնար պատասխանատվությունը, սկսել են շատ բաներ հասկանալ:

Եթե դու չես կարող լուծել համայնքային հարցերը, ինչպե՞ ս ես դուրս գալու հանրապետական հարցերի տակից: Եթե նույնիսկ 5, 6, 10 համայնքներում հանդես են գալիս ընդդիմադիրները՝ փորձելով մրցակցել իշխող կուսակցության հետ, սա խոսում է այն մասին, որ կուսակցությունները սկսել են կարևորել տեղական խնդիրերն ու մարդկանց ապրելու պայմանները»,- նշեց ՔԴՄԿ նախագահը:

Հարցին՝ որքանո՞վ կստացվի իշխանամետ մարզպետի և ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Նոր Կյանք գյուղի նորընտիր գյուղապետ Գարիկ Սարգսյանի համագործակցությունը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Խնդիրերն այնպիսին են, որ կուսակցական պատկանելությունը կապ չունի: Եթե գյուղի ճանապարհը պետք է կառուցվի կամ մանկապարտեզում կան խնդիրեր, չպե՞տք է լուծվեն այդ հարցերը: Ավելին ասեմ՝ ընդդիմադիր գյուղապետ ունենալը կարող է հանրապետական մարզպետին դարձնել ավելի պատասխանատու:

Եթե համայնքը չզգա հանրապետական մարզպետի աջակցությունը, վաղն իշխող ուժին այդ համայնքում ձայն չեն տա: Օրինակ՝ Գերմանիան գնում է տեղական ընտրությունների, Մերկելը պարտվում է Բեռլինում, հասկանո՞ւմ եք: Սրանից է սկսվում համապետական ընտրությունների պայքարը: Հանրապետական մարզպետները շահագրգռված չեն ընդդիմադիր համայնքի ղեկավարների աշխատանքներին արհեստական խոչընդոտներ ստեղծելու մեջ»: Անդրադառնալով Էջմիածնում տեղի ունեցած վերջին առևանգմանն ու կրակոցներին՝ Խոսրով Հարությունյանն ասաց. «Մարդիկ պետք է հասկանան, որ բռնի ուժով հարց չես կարող լուծել, եթե ինչ-որ մեկն այդ ճանապահով եկավ տեղական իշխանության, երկար կյանք ունենալ չի կարող: Կարծում եմ՝ բոլորն են սկսում դա հասկանալ»:

Լևոն Փանոսյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank