Վրաերթեր Երեւանում. տուժել է երեք կին ու մեկ տղամարդ
SOCIETYՍեպտեմբերի 20-ին, ժամը 08.30-ին, Երեւանի Մազմանյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19.40-ին, «Սուբարու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 4/2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 33-ամյա կնոջ եւ 34-ամյա տղամարդու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 10.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Րաֆֆու փողոցի թիվ 27/5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



