Խոշոր հրդեհ Մոսկվայում. կան զոհեր ու անհետ կորած հրշեջներ (տեսանյութ)
VIDEOՄոսկովյան պահեստում բռնկված հրդեհի մակերեսը հասել է 1500 քառ. մետրի: Այս մասին Интерфакс գործակալությանը հայտնել է մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների աղբյուրը:
Գործակալության զրուցակցի խոսքով` հրդեհի մարման աշխատանքների ժամանակ փլվել է հատակը, ինչի հետևանքով հրշեջներն ընկել են այրված տարածքի մեջ:
Հաղորդվում է, որ կորած հրշեջների թիվը հասել է 8-ի: Աղբյուրի հաղորդմամբ` ևս 3 աշխատակցի ճակատագիր անհայտ է: Նրանք կապի դուրս չեն եկել:
Նախկինում հաղորդվում էր հրդեհամարման աշխատանքների ժամանակ 5 աշխատակցի զոհվելու մասին: Հրդեհը գնահատվում է 4-րդ աստիճանի բարդության:
Նշվում է, որ անհետացած հրշեջների թթվածինը կբավականացներ 30 րոպեի միայն:
Տեսանյութը՝այստեղ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



