Այժմ ես գիտեմ՝ ինչպես համեղ պատրաստել. գաղտնիք, որի մասին լռում են բոլոր շեֆ-խոհարարները
PHOTOՀամեմունքներ օգտագործելով՝ դուք ոչ միայն ավելի համեղ եք դարձնում ուտելիքը, այլ նաև օգնում եք ձեր օրգանիզմին լավ մարսել սնունդը:
Սովորաբար մենք համեմում ենք ուտելիքը տարբեր անուշաբույր խոտաբույսերի և համեմունքների փոշիներով:
Բայց եթե փորձեք այդ ճաշատեսակներն այլ կերպ պատրաստել, դուք այլևս չեք ցանկանա վերադառնալ ձեզ համար սովորական դարձած եղանակին…
Շեֆ-խոհարարը խորհուրդ է տալիս տանը պատրաստելիս օգտագործել միայն ամբողջական համեմունքներ:
Դրանք ավելի բուրավետ են և ավելի լավ համ են հաղորդում, քան փոշիները, ավելի երկար են պահպանվում, և հետո դրանք արժեքավեր միկրոէլեմենտների աղբյուր են հանդիսանում:
Որպեսզի համեմունքներն ավելի անուշահոտ լինեն, կարելի է օգտվել մի խորամանկ հնարքից: Արդյունքը ձեզ հաստատ դուր կգա:
Ինչո՞ւ տապակել համեմունքները
Փորձեք տապակել ամբողջական համեմունքների կտորները քիչ քանակությամբ բուսայուղի մեջ՝ նախքան հիմնական ճաշատեսակի մեջ օգտագործելը:
Այս հնարքի շնորհիվ համեմունքներն ամբողջությամբ «բացում» են իրենց համն ու հոտը, իսկ կերակուրն ավելի համեղ է ստացվում: Կարելի է տապակել ցանկացած համեմունք:
Եթե դուք նախընտրում եք պատրաստել առանց յուղի, համեմունքները կարել է նաև հենց այնպես տապակել, ուղղակի թավայի մեջ:
Տապակեք ամբողջական համեմունքները ցածր կրակի վրա երկու րոպեների ընթացքում: Հետո մանրացրեք դրանք և ավելացրեք ճաշատեսակի մեջ:
Տապակած համեմունքների համն ու բույրը ձեզ կհիացնեն… Փորձեք այս եղանակը, այն փոքրիկ հեղափոխություն կառաջացնի ձեր խոհանոցում: